Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Որքա՞ն են կազմում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ համաձայն 01․07․2020 թվականից ուժի մեջ մտնող փոփոխությունների

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.

4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը.

5) որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

2. Հաստատել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook