Saturday, April 20, 2024
Նորություններ

Որ ԲԿ-ներն են 2017-ին անվճար սպասարկելու զինծառայողների ծնողներին

Dialogue.am–ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող անվճար բուժօգնության թեման․ այս անգամ հրապարակում ենք հանրապետությունում գործող այն բուժկենտրոնների ցանկը, որտեղ զինծառայողների ընտանիքների անդամները կարող են ստանալ անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և բուժսպասարկում։

2017-ի փետրվարի 9-ին նույն բյուջետային ծրագրի շրջանակներում 10 մարզերում և Երևանում գործող թվով 84 բժշկական կենտրոններ Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության հետ կնքել են պայմանագրեր։ Ընդ որում՝ բոլոր 10 մարզերում գործող բուժկենտրոնները պարտավորված են 2017-ի հունվարի 1-ից սկսած անվճար և արտոնյալ պայմաններով սպասարկել զինծառայողների ընտանիքի անդամներին, քանի որ գերատեսչությունների հետ կնքված պայմանագրերի փոխադարձ իրավունքները տարածվում են 2017-ի հունվարի 1-ց ծագած հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, բյուջետային ծրագրի շահառու են հանդիսանում պարտադիր և ժամկետաին զինծառայողների ընտանիքի անդամները։

Իսկ ովքեր են համարվում ընտանիքի անդամներ․․

1.  Զինծառայողի՝ 18 տարին չլրացած, մինչև 23 տարեկան ուսանող կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված երեխաները

2.  Զինծառայողի ծնողները, ամուսինը

3.  Զինծառայողի՝  18 տարից չլրացած, մինչև 23 տարեկան ուսանող կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված քույրը կամ եղբայրը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 

Զինծառայողի ընտանիքի անդամներ չեն համարվում տատիկն ու պապիկը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք գրանցված են ՊՆ ԶՈՒ պարտադիր ծառայության մեջ գտնվող թոռան կամ ընտանիքի մյուս անդամների հետ միևնույն հասցեում։


Նշենք, որ օրենքի այս արտոնությունը շահառուների վրա տարածվում է այն 2 տարիների վրա, երբ ընտանիքի զավակը գտնվում է  պարտադիր ժամեկտային զինծառայության  մեջ։


Զինծառայողների ընտանիքի անդամներին անվճար հասու է ցանկացած բժշկական ծառայություն,

ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ հետևյալ ցանկում ներառվածների`

  • Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններ
  • Նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժմում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը)
  •  Սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացմում (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը)
  • Սրտի փականների պրոթեզավորում
  • Սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունները:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար փոխհատուցման ենթակա չեն  նաև`

1.  Արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունները).

2.  Տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության, երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը և ծառայությունները:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ում դիմել անվճար բուժօգնություն ստանալու համար, ինչ փաստաթղթեր ներկայացնել և ինչպես ուղեգրվել դեպի ԲԿ, այս հարցերի պատասխաններն առաջարկում ենք կարդալ մեր նախորդ հրապարակումներում` այստեղ:


Կից տրամադրում ենք պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներին բուժօգնություն տրամադրելու հնարավարություն ունեցող ԲԿ-ների ցանկը:

Բժշկական կազմակերպությունների ցանկը, որտեղ կարող եք ստանալ անվճար բուժօգնություն և բուժսպասարկում

nor1

nor2

nor3

nor4

nor5


Նախորդ տարվա հարապարակումներն ու Առողջապահության նախարարության կողմից մեզ տրամադրած թվերը բավական խոսուն էին.

 Միայն 2016-ի վերջին 9 ամիսներին պետպատվերի շրջանակներում բուժօգնություն և բուժսպասրակում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքների 2007 անդամ և այս նպատակով պետբյուջեից դուրս է գրվել 219.163.093 դրամ:


Հարգելի շահառուներՁեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ   հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել

հոդվածի հեղինակին            +374 55 228 107

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook