Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ դեպքերում է մեղրը համարվում վնասակար օրգանիզմի համար

Մեղրը համարվում է ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկը, սակայն անգամ նման օգտակար մթերքը կարող է հակացուցումներ ունենալ։ Սննդաբան Նատալյա Կրուգլովան «Москва 24»-ի հետ զրույցում նշել է՝ որ դեպքերում է մեղրը վնասակար և երբ պետք է մարդիկ խուսափեն դրանից։

Մասնագետի խոսքով՝ ածխաջրային փոխանակության խանգարումներով, ավելորդ քաշով ու շաքարային դիաբետով հիվանդները հաճախ սխալմամբ կարծում են, որ մեղրը կարող է հեշտությամբ փոխարինել վնասակար շաքարին, սակայն իրականում այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր, որոնք զգալիորեն կբարձրացնեն ընդհանուր սննդակարգի կալորիականությունը։ Բացի այդ, մեղրը խորհուրդ չի տրվում տալ նաև փոքր երեխաներին։

«Մեղրը որևէ ջերմային մշակում չի անցնում։ Տարիքով ավելի մեծ երեխաների համար դա նշանակություն չի ունենա, քանի որ ընդհանուր առմամբ նրանց իմունային համակարգը ձևավորված է և ճիշտ է արձագանքում։ Իսկ մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում մենք այնուամենայնիվ մեղրը սննդակարգի մեջ չենք կիրառում», – ընդգծել է սննդաբանը։

Նա նաև հավելել է, որ շատ կարևոր է սննդակարգում մեղրի քանակությունը վերահսկողության տակ պահելը։ Առողջ մարդու դեպքում այս օգտակար մթերքի օրական սահմանված չափաբաժինն առավելագույնը 1-2 թեյի գդալն է, որը ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում չարաշահել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook