Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որ հիվանդությունների դեպքում են դեմքին անոթային «աստղիկներ» առաջանում

Դեմքին անոթային «աստղիկների» առաջացումը բավական տարածված խնդիր է, որի բժշկական անվանումն է կուպերոզ: Որպես կանոն սա համարվում է կոսմետիկ խնդիր, սակայն բժիշկ-իմունաբան Քսենիա Բոչարովան նախազգուշացնում է, որ կուպերոզը կարող է լինել մի շարք ներքին խանգարումների արտաքին դրսևորումը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Բժշկի խոսքով՝ դեմքին անոթային «աստղիկներն»ի հայտ են գալիս, երբ անոթների պատերը չափազանց բարակ են լինում, ինչի հետևանքով դրանք ավելի նկատելի են դառնում՝ մաշկին բնորոշ «աստղիկներ» առաջացնելով: Ինչպես նշում է մասնագետը, կուպերոզը կարող է նկատելի լինել մի շարք հիվանդությունների զարգացման դեպքում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

«Առավել հաճախ կուպերոզը նկատվում է էնդոկրին համակարգի հիվանդություններով ու մետաբոլիկ խնդիրներով, օրինակ՝ շաքարային դիաբետով ու հոդատապով հիվանդների մոտ», – նշել է Բոչարովան՝ հավելելով, որ անոթային «աստղիկների» առաջացման պատճառ կարող են դառնալ նաև սրտանոթային հիվանդություններն ու երիկամների հիվանդությունները:

Ժամանակակից կոսմետոլոգիական մեթոդները թույլ են տալիս ազատվել դեմքին առաջացած անոթային որոշ գոյացություններից, սակայն բժիշկը նախազգուշացնում է, որ մինչ նման կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնելը հարկավոր է նախապես բուժզննում անցնել, ստուգել արյունը, մեզն ու սրտամկանի վիճակը և ուլտրաձայնային հետազոտություն անցնել: Հարկավոր է անպայման համոզվել, որ խնդիրը պայմանավորված չէ որևէ հիվանդությամբ և միայն դրանից հետո էսթետիկ շտկման պրոցեդուրա անցնել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook