Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որ հիվանդությունների մասին կարող է նախազգուշացնել առատ քրտնարտադրությունը

Ավելորդ քրտնարտադրությունը կամ հիպերհիդրոզը բավական տարածված խնդիր է։ Որոշ դեպքերում այն կարող է լինել օրգանիզմի անհատական առանձնահատկությունը, սակայն երբեմն էլ վկայում է լուրջ հիվանդությունների մասին։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է մաշկաբան Գալինա Ցիմերմանը։

Մասնագետի խոսքով՝ եթե մարդը նկատում է, որ սովորականից ավելի շատ է սկսել քրտնել, և դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին գործոնների՝ շոգ կամ ցուրտ եղանակի հետ, ապա առաջին հերթին հարկավոր է դիմել ներզատաբանին, քանի որ սովորականից առատ քրտնարտադրությունը կարող է վկայել շաքարային դիաբետի և հիպերթիրեոզի մասին:

«Երբ շաքարի մակարդակը շատ է բարձրանում, մարդը կարող է շատ քրտնել։ Բացի այդ, շաքարային դիաբետի մասին կարող են վկայել նաև այնպիսի ախտանիշները, ինչպիսին են մշտական ծարավի զգացումը, հաճախամիզությունն ու մաշկային քորը: Հիպերթիրեոզի դեպքում հիվանդի մոտ նկատվում են սրտխփոցի նոպաներ, առիթմիաներ, ձեռքերի դող, քաշի և տրամադրության հետ կապված խնդիրներ, անքնություն»,- նշել է բժիշկը։

Բացի այդ, Ցիմերմանը նաև նախազգուշացրել է, որ չափազանց առատ քրտնարտադրությունը որոշ դեպքերում կարող է հուշել նաև քաղցկեղի մասին։ Եթե սառը քրտինքը նկատվում է գիշերվա ժամերին և ուղեկցվում է կապտուկների առաջացմամբ ու քաշի կտրուկ կորստով, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել օնկոլոգիական հիվանդությունը բացառելու կամ անհրաժեշտության դեպքում բուժումը շուտ սկսելու համար։

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook