Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որ հիվանդություններով կարող է պայմանավորված լինել տղամարդկանց մոտ միզարձակության ժամանակ առաջացող ցավն ու այրոցը

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը:Միզարձակության ժամանակ առաջացած ցավն ու այրոցը կարող են պայմանավորված լինել միզուկաբորբով, որը միզուկի բորբոքումն է և առաջանում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկան մոտ:

Տղամարդկանց դեպքում միզասեռական համակարգի վարակները բնորոշվում են սեռական օրգանների հատվածի քորով, այրոցով, հաճախակի միզելու ցանկությամբ և միզարձակության ժամանակ ի հայտ եկող ցավով: Տղամարդկան մոտց միզասեռական օրգանների ցավը կարող է վկայել շագանակագեղձում առկա քարերի, միզուկաբորբի կամ այդ օրգանների աշխատանքի տարատեսակ խանգարումների մասին: Բացի այդ, նման ցավ կարող է նկատվել գոնորեայի, տրիխոմոնիազի, շագանակագեղձի բորբոքման, ցիստիտի, խլամիդիոզի դեպքում:

Եթե տղամարդու մոտ նկատվում են պաթոլոգիական արտադրություն կամ բորբոքային գործընթացներ սերմնաթմբիկում, ապա մեծ է միզուկաբորբի զարգացման հավանականությունը: Այս հիվանդությունը կարող է լինել սուր կամ քրոնիկական: Սուր միզուկաբորբի դեպքում միզարձակության ժամանակ առաջացած ցավն անտանելի է, մինչդեռ քրոնիկականի դեպքում նկատվում է միայն այրոց:

Հիվանդության առաջացման պատճառ կարող է դառնալ սեռական ակտի ժամանակ օրգանիզմն ներթափանցած վարակը: Սա վեներական հիվանդություն է, որը հարկավոր է շտապ բուժել, քանի որ հակառակ դեպքում այն կարող է դառնալ շագանակագեղձի բորբոքման պատճառ:

Այրոցի պատճառ կարող է դառնալ նաև գոնորեան, որի հարուցիչը գոնոկոկն է: Այս հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով և ախտահարում է միզասեռական համակարգի օրգանները:

Բացի այդ, ցանկացած տարիքում կարող է առաջանալ նաև միզաքարային հիվանդություն, որը բնորոշվում է միզարձակության ժամանակ առաջացող սուր ցավերով և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ի հայտ եկող հաճախակի միզելու ցանկությամբ:

Շագանակագեղձի բորբոքումը նույնպես կարող է դառնալ ցավոտ զգացողությունների պատճառ: Այս հիվանդությանը դեպքում գեղձն այտուցվում է ու բորբոքվում: Այն սովորաբար առաջանում է վարակման հետևանքով 20 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի բորբոքման դեպքում ցավը կարող լինել մշտական կամ նոպայանման և տարածվել ամորձապարկի ու գոտկատեղի հատվածում:

Տրիխոմոնիազը նույնպես կարող է դառնալ միզարձակության ժամանակ ցավոտ զգացողությունների առաջացման պատճառ: Սա սեռավարակ է, որի դեպքում բորբոքվում է միզասեռական համակարգը: Այս հիվանդությունը նույնպես կապված է շագանակագեղձի բորբոքման ու միզուկաբորբի հետ:

Հազվադեպ տղամարդկանց մոտ կարող է առաջանալ նաև կաթնասնկախտ, որն ավելի շատ բնորոշ է կանանց: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ այս հիվանդությունը կարող է դառնալ ցավոտ զգացողությունների առաջացման պատճառ: Այս դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին և հիգիենիկ միջոցներին, քանի որ դրանցից որոշները կարող են դառնալ գրգռվածության առաջացման պատճառ:

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել խնդիրը, քանի որ այդ ժամանակ հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկական բնույթ և դրանից ազատվելը շատ ավելի դժվար կլինի: Նշված ախտանշաններից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել ուրոլոգին, հանձնել անհրաժեշտ անալիզներն ու սկսել բուժումը:

Նյութի աղբյուրը՝ skalpil.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook