Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որ միջոցները կօգնեն մեկընդմիշտ ազատվել ակնեից ու բշտիկներից.

Ակնեն ու մաշկային այլ խնդիրները ներկայում շատ տարածված են, սակայն մաշկաբանները նշել են, թե որ միջոցները կօգնեն մեկընդմիշտ ազատվել մաշկային խնդիրներից ու բուժել ակնեն: Այս մասին գրում է tert.am-ը:

Փորձագետների խոսքով՝ մաշկային ցանից ու բշտիկներից կարելի է ազատվել ծծումբ պարունակվող ցանկացած կոսմետիկ միջոցի օգնությամբ: Այս նյութը նպաստում է ճարպոտության նվազմանն ու ծակոտիների նեղացմանը: Ընդ որում՝ այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:

Ծծումբն ունի բավականին սուր ու տհաճ հոտ, սակայն այն շատ օգտակար է մաշկի համար: Այս նյութի շնորհիվ կարգավորվում է մաշկային ճարպի արտազատման գործընթացը, ինչը շատ կարևոր է, քանի որ մաշկային ճարպը նպաստում է ծակոտիների խցանմանն ու բշտիկների առաջացմանը:

Բացի այդ, ծծումը նպաստում է մաշկի վերին շերտի մաքրմանը և ազատում է մահացած բջիջներից ու տգեղ սպիներից:

 Սակայն հարկ է հիշել, որ ծծումբ պարունակող միջոցները չի կարելի օգտագործել չոր մաշկի դեպքում, քանի որ այս դեպքում վիճակը կարող է էլ ավելի վատանալ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook