Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ուտելու մշակույթը (էթիկայի կանոններ)

Առաջին ուտեստի ընտրություն

Որպես առաջին ուտեստ կարող են մատուցել խոր ափսեով կամ սովորական ճաշամանով: Ուտելիս տաք ապուրը հովացնելու համար չի կարելի փչել դրա վրա: Առաջին ուտեստը սովորական ճաշամանով հիմնականում ուտում են դեսերտային գդալով: Ուտելիս սպասքից օգտվելու դեպքում անհրաժեշտ է աջ ձեռքում բռնել դանակը, ձախով` պատառաքաղը: Կարիք չկա միանգամից մի քանի կտոր կտրատելու: Միսը կսառի և կկորցնի համային հատկանիշները: Միս կտրելու դանակով չի կարելի վերցնել աղ աղամանից, ուտելիք` ընդհանուր ափսեից: Սոուսի կամ այլ ուտեստի մեջ չի կարելի հաց մտցնել: Եթե անհրաժեշտ է ընդհատել ուտելը` ջուր խմելու, հաց վերցնելու համար, ապա պետք է դանակը և պատառաքաղը ափսեի կողքին դնել այնպես, ինչպես այն բռնել եք` դանակը աջ ձեռքով, պատառաքաղը` ձախ:

Ուտելը վերջացնելուց հետո դանակը և պատառաքաղը պետք է դնել ափսեի մեջ: Եթե որևէ մեկը խնդրում է սպասք փոխանցել, ապա դանակը, պատառաքաղը, գդալը` փոխանցել պետք է բռնելով դրանք մեջտեղից: Փափուկ բոլոր ուտեստների համար (ինչպես օրինակ միսը, ձուկը և այլն) կարելի է օգտագործել միայն դանակ: Թռչնամիս ուտելու համար կարելի է օգտագործել դանակ և պատառաքաղ: Որոշ ուտեստներ ուտում են ձեռքերով (ծնեբեկ, տապակած ճուտ և այլն):

Եփած ձուկն ուտելը հարմար է հատուկ սպասքով: Ձուկ ուտում են նաև պատառաքաղով` այն պահելով աջ ձեռքում, իսկ մյուս ձեռքում կարող է լինել հացը: Պատառաքաղի միջոցով փշերը հանում և դնում են ափսեի անկյունում:

Ինչն է գեղեցիկ, ինչը՝ ոչ

Մեծ ափսեով դրված աղցանը կարող եք ձեր ափսեի մեջ լցնել դրա մեջ դրված գդալով կամ պատառաքաղով: Գեղեցիկ չի համարվում ուտել չկտրտված միրգ: Անհրաժեշտ է միրգը դանակով մաքրել, մասերի բաժանել, նոր միայն ուտել: Որևէ մեկը չպետք է առաջինը դիմի, որպեսզի բերեն ուտեստը` ցույց տալով իր անհամբերությունը: Եթե ձեզ մոտ առաջացել է խմելու ցանկություն, ապա մոտեցրեք ձեր բաժակը նրան, ով լցնում է խմիչքը` բռնելով այն աջ ձեռքի բութ և ցուցամատներով: Խուսափեք ձեր բաժակում գինի կամ ջուր թողնել, որը կարող է թափվել:

Վեր կենալով սեղանից` չպետք է վերցնել անձեռոցիկը: Եվ առհասարակ, գեղեցիկ չէ վերջացնելուց հետո միանգամից վեր կենալ և գնալ: Պետք է մի փոքր նստել` շուրջ 30 րոպե, որից հետո միայն կարելի է պատրաստվել գնալուն:

Նյութի աղբյուրը՝   Գործարար էթիկա հիմունքներ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook