Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններԳեղեցկություն և խնամք

«Չափազանցված» մազահեռացում

Այսօր ինտիմ զոնայի  մազահեռացումը  բավական տարածված միջամտություն է դարձել:  Սակայն պացիենտների հետ զրույցները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասն այնուամենայնիվ չեն գիտակցում մազահեռացման պատմական ու ազգային առանձնահատկությունները, ինչպես նաև այս միջամտության հնարավոր հեռակա բարդությունները:

Այն թյուր կարծիքը, որը հաճախ հանդիպում է ինտերնետային կայքերում, մազի՝ վարակի համար նպաստավոր միջավայր և աղբյուր հանդիսանալու վերաբերյալ, պետք է հերքեմ՝ փաստելով, որ իրականում մեծ նշանակություն ունի ինտիմ հիգիենայի տարրական  պահպանումը: Ավելին, մազածածկույթը ևս իր դերն ու նշանակությունն ունի:

Ինտիմ զոնայի մաշկը շատ նուրբ է և ցանկացած ազդակ թողնում է որևէ հետևանք՝ ջերմային, տրավմատիկ, ճարագայթային:

Չափազանց կարևոր դիտարկում՝  գրեթե ոչ մի կին մինչև էպիլյացիայի միջոց ընտրելը  չի խորհրդակցում մասնագետի հետ, չի անցնում  նախնական հետազոտություն: Կանայք մոռանում են կամ անտեսում այն փաստը, որ իրենք միջամտություն են իրականացնելու մի հատվածում, որն օժտված է անընդհատ տարբեր բնույթի արտադրություն ունենալու հատկությամբ, չեն բացառվում վիրուսային ախտահարումները, մաշկային խնդիրները:

Հիմնականում անտեսվում է մազահեռացման  եղանակի ճիշտ ընտրության կարևորությունը,  ինչպես նաև այն փաստը, թե երբ է կարելի անել նման պրոցեդուրան: Ու առավել ևս՝ ինչպես նախապատրաստվել:

Հիմնականում կանայք և աղջիկները դիմում են բժիշկի երբ արդեն առկա են այնպիսի գանգատներ ինչպիսիք են քորը, մրմռոցը, առկա է  ցանավորում, արտադրություն արտաքին սեռական օրգաններից, մաշկի գույնի և էլաստիկության փոփոխություն:

Բոլոր գանգատները հեռակա են, առաջին մազահեռացման սեանսից հետո նման բան չի նկատվում և պացիենտը հաճախ կապ չի տեսնում մազահեռացման միջամտության ու գանգատի միջև:

Այն մաշկային փոփոխությունները և պաթոլոգիաները որոնք հանդիպում էին հիմնականում կլիմակտերիկ շրջանի կանանց մոտ, այսօր  ախտորոշվում են երիտասարդ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ:

Բարդություններից խուսափելու լավագույն միջոցը մազահեռացման պրոցեդուրա իրականացնելուց առաջ գինեկոլոգի խորհրդատվությունն է: Միայն այսսպիսով է հնարավոր կանխարգելել բարդությունները: Խորհուրդ կտրվի, թե որ ժամանակահատվածում է ճիշտ իրականացնել պրոցեդուրան, ինչպես պատրաստվել ու ամենակարևորը՝ ո՞ր տարբերակն ընտրել: Հակառակ պարագայում բարդություններն անխուսափելի են:

Տաթևիկ Ղորուխչյան

գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու

Նյութը՝  healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook