Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Չիչխանի յուղի օգտակար հատկությունները

Չիչխանի յուղ

Չիչխանի յուղը հայտնի է հնագույն ժամանակներից եւ հանդիսանում է ամենահեղինակավոր բնական դեղամիջոցը: Այն կարոտինի անսպառ աղբյուր է, պոլիվիտամինների եզակի համալիր, հարուստ է մի շարք կիսահագեցած թթուների գամմայով,  A, F, E, K վիտամիններով: Յուղի մեջ պարունակվում են օլեինի, լինոլենի, լինոլի, ճարպային թթուներ։ Տերեւները պարունակում են մեծ քանակությամբ ասկորբինաթթու։ Առաջատար բժիշկները չիչխանի յուղը վստահորեն նշանակում են  իրենց հիվանդներին: Հանդիսանում է ստամոքսի խոցի, գաստրիտի, կոլիտների, մի շարք գինեկոլոգիական ու մաշկային հիվանդությունների բուժման և կանխարգելման արդյունավետ միջոց: Չիչխանի յուղը բարելավում է արյան շրջանառությունը, իջեցնում խոլեստերինի քանակը, բուժման հիանալի միջոց է նաև անգինայի, ստոմատիտի, պարոդոնտոզի դեպքում:

c0I4RvrRO8DwZyTdgSdC Յուղից պատրաստված 5%-անոց քսուքը արագորեն վերացրել է մաշկային բորբոքման երեւույթները, այտուցը, էրիթեման, ցավը, սուր էկզեմայի այրոցը: Նեյրոդերմիտի, թեփոտվող որքինի և մաշկային քրոնիկական այլ հիվանդությունների ժամանակ յուղային քսուքից արագորեն ներծծվել է ինֆիլտրացիան, դադարել է թեփոտումը, քորը, էպիթելիզացվել են ճաքվածքները: Յուղը դրական արդունք է տալիս նաև բերանի լորձաթաղանթի վերքերի, ճաքվածքների, ինչպես նաև հետանցքի և սեռական օրգանների շրջանի մաշկային մի շարք ախտահարումների ժամանակ: Յուղն օգտագործում են անմիջապես նշագեղձերը հեռացնելուց հետո, որի շնորհիվ իջնում է ջերմությունը, արագանում վերքի ռեգեներացիան:

Չիչխանի յուղն անփոխարինելի է հաճախակի գունաթափումից և  քիմիական գանգրացումից տուժած մազերի վերականգնման համար: Պարզապես անհրաժեշտ է յուղը քսել գլխամաշկին, որպեսզի այն հասնի մազարմատներին և վերականգնի դրանք:

Թեփից ազատվելու համար խառնեք մեկ ճաշի գդալ չիչխանի յուղ և նույնքան էլ զեյթունի: Մերսող շարժումներով քսեք այն մազերին և սպասեք կես ժամ, հետո լվացեք: Արեք դա շաբաթը 2-3 անգամ: Երկու ամսից թեփը կվերանա: Սա լավ մեթոդ է նաև մազերի չորության դեմ պայքարելու համար: Պետք է միայն զանգվածին ավելացնել մեկ ձու:

Դեմքի մաշկի սնուցման համար չիչխանի հյութով, յուղով և ձվի դեղնուցով  դիմակ պատրաստեք՝ թեյի մեկական գդալ յուրաքանչյուրից: 15 րոպե դեմքին պահելուց հետո, լվացեք գոլ ջրով:

Ոսկորների կոտրվածքի դեպքում խառնեք հավասար քանակությամբ չիչխանի յուղ, բնական մեղր և կաթնաշոռ։ Այս խառնուրդը լրացնում է կալցիումի պակասը: Ընդունեք մեկական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook