Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Պաթոլոգիկ սուտ

Պաթոլոգիկ սուտ , սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում: Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը: Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն: Պաթոլոգիկ ստախոսներ կարող են լինել ցանկացած տարիքային խմբի ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Բժշկական գրականությունում անձի այս տեղակը առաջին անգամ նկարագրվել է 100 տարի առաջ: Պաթոլոգիկ ստախոսությունը երբեմն բացատրվում է ֆրանսիացի հոգեբույժ Էռնեստ Դյուպրեի ստեղծած «միֆամոլություն» տերմինով: Որոշ հոգեբաններ գտնում են, որ պաթոլոգիկ ստախոսները սովորական ստախոսներից տարբերվում են նրանով, որ վստահ են իրենց խոսքի ճշմարտացիության մեջ, և դրանով հանդերձ մտնում են դերի մեջ: Շատերը, սակայն, ոչ ամբողջովին են համաձայն այդ մենկաբանության հետ, բայց համակարծիք են այն բանում, որ պաթոլոգիկ ստախոսությունը հոգեբանական վիճակ է: Չնայած «պաթոլոգիկ ստախոս» տերմինը չի օգտագործվում կլինիկական ախտորոշման մեջ, այնուամենայնիվ հոգեբույժների մեծամասնությունը կարծում են, որ անձի այս տեսակը համարվում է հոգեկան հիվանդության կամ ցածր ինքնագնահատականի արդյունք:

2005 թվականին գտնվել է առաջին ապացույցը այն բանի, որ պաթոլոգիկ ստախոսի ուղեղը տարբերվում է ստելու հանդեպ հակում չունեցող մարդու ուղեղից: Լոս Անջելեսում Հյուսիսայն Կալիֆորնիայի Համալսարանի հետազոտողները Գրականության, Արվեստների և Գիտության Քոլեջի ներկայացուցիչների՝ Յելինգ Յանգի և Էդրիան Ռեյնի գլխավորությամբ, կատարել են հետազոտություններ 21-ից 45 տարիքային խմբի կամավորների շարքում, որը կազմված էր.

  • 12 պաթոլոգիկ ստախոսներից (11 տղամարդ և 1 կին)
  • 21 «նորմալ» կատեգորիայի մարդկանցից (15 տղամարդ, 6 կին), որոնք չունեն քրոնիկական ստի հակում և անձի հակահասարակական խանգարումներ
  • 16 մարդ (15 տղամարդ, 1 կին)՝ հակված հակահասարակական խանգարումների

Հետազոտությունների ընթացքում ստախոսների ուղեղներում հայտնաբերվել են կառուցվածքային անոմալիաներ, որոնք տարբերակում էին նրանց մնացած մասնակիցներից: Արդյունքները, հաղորդում են, որ պաթոլոգիկ ստախոսների գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևում 14,2 %-ով պակաս է նեյրոնների ծավալը և 22 %-ով գերազանցված նյարդաթելերինը: Շատ կարևոր է իմանալ պաթոլոգիկ ստի և դրա պատճառների մասին: Օրինակ, վկաների սուտը կարող է խանգարել հետաքննությանը և դառնալ վկայությունների աղավաղման, դատավարության ոչ ճշգրիտ ավարտի պատճառ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook