Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Պարգևատրվել են «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի հաղթողները

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀՀ մարզպետեր,  Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին.

«Շնորհավորում եմ բոլորիս «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի կայացման կապակցությամբ: Նշանակություն չունի, թե որ տեղն եք զբաղեցրել, այս մրցույթին մասնակցելն ու այս փուլ հասնելն արդեն իսկ հաղթանակ է: Սպորտը միայն առողջ ապրելակերպը չէ, այն մարդկանց միավորելու ամենակարող ուժ է, իսկ դա ամենավեհ գաղափարն է»,- ասել է Գ. Լոռեցյանը:

«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք: Պայքարն ընթացել է 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք 30 մ, հեռացատկ (տեղից), թենիսի գնդակի նետում, վարժություն բասկետբոլի գնդակով և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով:

8

Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել`

1-ին տարիքային խմբում` Բալյանների ընտանիքը (Երևան),

2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (Կոտայքի մարզ),

3-րդ տարիքային խմբում՝ Նուրիջանյանների ընտանիքը (Սյունիքի մարզ),

4-րդ տարիքային խմբում` Գեղամյանների ընտանիքը (Շիրակի մարզ):

Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից 1-ին տարիքային խմբում հաղթել է Արցախից Մխիթարյանների ընտանիք, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շիրակից Կարապետյանների ընտանիքը:

Եզրափակիչ փուլում առավելագույն միավորներ հավաքած՝ 4 տարիքային խմբերում միասին վերցրած,  մրցույթի ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը, իսկ 1-ին և 2-րդ տեղերը կիսել են Երևանն ու Կոտայքի մարզը, որոնք պարգևատրվել են գավաթներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են մեդալներ, հավաստագրեր,  հուշանվերներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ – 500 000 դրամ
2-րդ տեղ – 400 000 դրամ
3-րդ տեղ – 300 000 դրամ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook