Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Պարզ մեթոդներ ընդամենը մի քանի րոպեում սթրեսից ազատվելու համար.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am -ը: Ներկայում մարդիկ հաճախ են ենթարկվում սթրեսի բացասական ազդեցությանը, ինչը խանգարում է հանգստանալ ու կենտրոնանալ կարևոր բաների վրա, ստիպում է անդադար հիասթափվել ու անհանգստանալ: Սակայն կան պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել սթրեսը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը:

Զվարճալի տեսահոլովակներ. կարճ զվարճալի տեսահոլովակներ դիտելն օգնում է մեղմել սթրեսն ու հանգստացնել գլխուղեղը: Բացի այդ, դրանք օգնում են նաև բարձրացնել աշխատունակությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ նման տեսահոլովակներ դիտող աշխատակիցներն ավելի արագ են կատարում բարդ առաջադրանքները:

Մի բաժակ կանաչ թեյ. կանաչ թեյի մեջ պարունակվող ամինաթթուն օգնում է խնդիրների դեպքում խուսափել օրգանիզմի բացասական արձագանքից: Բացի այդ, կանաչ թեյը հանգստացնում է մարդու նյարդային համակարգը:

Նարնջի բույր. բրազիլացի գիտնականները պարզել են, որ նարնջի բույրը կարող է զգալիորեն նվազեցնել սթրեսի մակարդակը: Նյարդային լարվածությունից ազատվելու համար կարելի է մաշկին մի փոքր նարնջի եթերայուղ քսել կամ վայելել թարմ նարնջի բույրը:

Գնդակով հարվածել հատակին. ցանկացած կրկնվող շարժում (օրինակ՝ քայքը, գնդակով հատակին կամ պատին հարվածելը, նկարչությունը, հեծանվավազը և այլն) օգնում է հանգստանալ: Անընդհատ կրկնվող շարժումները ստիպում են գլխուղեղին կենտրոնանալ միայն դրա վրա և օգնում են ազատվել անհանգստացնող մտքերից:

Զբոսանք արևի շողերի ներքո. արևոտ եղանակին հաճախ զբոսնող կամ արևոտ տարածքում աշխատող մարդիկ ավելի հազվադեպ են տառապում սթրեսից և այլ հոգեկան խանգարումներից, հեշտությամբ են շփվում մարդկանց հետ, քիչ ածխաջրեր են օգտագործում և հազվադեպ են գիրանում:

Գլուխկոտրուկներ լուծել. որևէ գլուխկոտրուկի, խաչբառի կամ փազլի վրա կենտրոնանալը հիանալի միջոց է հանգստանալու և սթրեսը հաղթահարելու համար:

Երաժշտություն լսել. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարդ աշխատանք կատարելիս երաժշտություն լսելն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը, ազատվել անհանգստությունից, կարգավորել զարկարակային ճնշումը, սրտամկանի կծկումների հաճախականությունն ու օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակը:

Ձեռքերի մերսում. հանգստանալու և անհանգստությունից ազատվելու հիանալի միջոց է նաև ձեռքերի մերսումը, որը մարդը կարող է անել անգամ աշխատավայրում:

Խորը շնչել. խորը շնչելու և արտաշնչելու դեպքում դանդաղում է սրտի ռիթմը, նվազում է զարկերակային ճնշումն ու կարգավորվում է օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակը:

Զբոսանք ընտանի կենդանու հետ. ընտանի կենդանիների հետ ժամանակ անցկացնելն օգնում է ազատվել սթրեսից ու լարվածությունից, ինչպես նաև բարձրացնել տրամադրությունը: Մասնագետները նշում են, որ անգամ ձկնիկներով փոքրիկ ակվարիումը կօգնի ազատվել սթրեսից:

 

Նյութի աղբյուրը՝ nv.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook