Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Պարզ ու արդյունավետ ամենօրյա պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալ

Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, որին վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուրը, սակայն միևնույն ժամանակ բոլորն էլ երազում են հնարավորինս երկար պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը: Այնուամենայնիվ՝ ճիշտ խնամքը թույլ կտա վերահսկել և կանխել մաշկի վիճակի վատացումը, որը հիմնականում պայմանավորված է լինում կոլագենի կորստով, ինչպես նաև էկոլոգիական ու գենետիկ գործոններով և սխալ սննդակարգով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալ՝ առանց շատ ժամանակ ու ջանքեր վատնելու: Պարզապես հարկավոր է ամեն օր մի քանի րոպե ժամանակ տրամադրել այս պրոցեդուրաներին:

1.     Երբեք չի կարելի պառկել քնելու՝ առանց շպարը մաքրելու: Սա վատագույնն է, որ կարելի է անել մաշկի համար:

2.     Դեմքը մաքրելուց հետո հարկավոր է մատների ծայրերով մերսել մաշկը: Սա կբարելավի արյան շրջանառությունը, կխթանի դեմքի մկանների աշխատանքը և կկանխի կնճիռների առաջացումը:

3.     Երբեք չի կարելի սեղմել բշտիկները, քանի որ դա էլ ավելի կվատացնի վիճակը:

4.      Չի կարելի կեղտոտ ձեռքերով դիպչել դեմքին: Ձեռքերի վրա բազմաթիվ մանրէներ ու բակտերիաներ կան, որոնք կարող են փոխանցվել դեմքի մաշկին:

5.     Հարկավոր է մաշկի համար օգտակար սնունդ օգտագործել:

6.     Աչքերի շուրջը գտնվող նուրբ մաշկի համար նախատեսված քսուքները հարկավոր է պահել սառնարանում:

7.     Լավագույն բանական միջոցները նրանք են, որոնք կարելի է գտնել խոհանոցում, օրինակ՝ կոկոսյան ընկույզի յուղը, շաքարավազը, վարսակը, ձիթայուղն ու թեյը:

8.     Բջջային հեռախոսը հարկավոր է պարբերաբար մաքրել, որպեսզի դրա վրա գտնվող բակտերիաներն ու մանրէները չփոխանցվեն մաշկին:

9.     Դեմքի ու վարսերի համար հարկավոր է տարբեր սրբիչներ օգտագործել:

10.    Բարձերեսներն անհրաժեշտ է հաճախակի փոխել:

11.    Մազերի խնամքի պարագաներն օգտագործելիս հարկավոր է ուշադիր լինել, քանի որ դրանք կարող են վանասել մաշկը:

12.    Հարկ է հիշել, որ ակնեն վկայում է այն մասին, որ օրգանիզմում որևէ  խնդիր կա: Հնարավոր է խնդիրը կապված է լյարդի հետ: Կզակի հատվածում առաջացած բորբոքումները կարող են լինել հորմոնալ դիսբալանսի արդյունքում:

13.    Հարկավոր է հնրավորինս շատ ջուր խմել:

14.    Սնունդը պետք է լինի օրգանական ծագման:

15.    Մաշկը հարկավոր է պարբերաբար շերտազատել և հեռացնել մահացած բջիջները:

16.    Խնամքի պարագաները պետք է միայն բնական լինեն, քանի որ հոտավետ դիմակներն ու քսուքները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք շատ վնասակար են մաշկի համար և կարող են բորբոքումների առաջացման պատճառ դառնալ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook