Friday, March 29, 2024
Նորություններ

Պարտադիր բժշկական ապահովագրություն. ե՞րբ կներդրվի Հայաստանում

«Միասին վերացնենք տուբերկուլոզը» թեմայով Աղվերանում կազմակերպված իրազեկման դասընթացների շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց  լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Ի պատասխան այն հարցերի, թե ի՞նչ քայլեր են արվում երկրում պարտադիր ապահովագրություն ներդնելու ուղղությամբ, երբ կներդրվի այն և որքա՞ն ներդրում է պահանջվում՝ նախարարը նշեց, որ մինչև հունիսի կեսը կառավարության քննարկմանը կներկայացվի համապատասխան փաթեթ։ Դրանում կնկարագրվի նախարարության տեսլականը առողջապահության ֆինանսավորման, բյուջեի ձևավորման մասին։ Նախատեսվում է 2022-2025թթ. առողջապահության բյուջեն  մեծացնել 4-5 անգամ՝ դարձնելով 305մլրդ ՀՀ դրամ։  «Այս նախագիծն իրատեսական է, մի քիչ ավելի խորն ու մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելուց հետո այն կներկայացնենք հանրությանը»,­ասաց Լևոն Ալթունյանը։

Նշվեց, որ եթե առողջապահության բյուջեն այժմ 85մլրդ ՀՀ դրամ է,  ապա 2022-2025թթ. կդառնա մոտ 100մլրդ ՀՀ դրամ։ Մնացած ավելի քան 200մլրդը նախատեսվում է ավելացնել այլ աղբյուրներից՝ ապահովագրական վճարներից, դրսի  ներդրումներից, բժշկական տուրիզմից, ինչպես նաև ծխախոտի թանկացումից ձևավորված գումարներով։17352538_1341677632579020_260293161721334078_n

Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, ապա նախատեսվում է 2017թ. ապահովագրական դաշտ վերադարձնել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչը՝ հաշվի առնելով, որ պետական կառավարման ներքո այդ փաթեթի գումարներն ավարտվում էին հոկտեմբեր­նոյեմբեր ամիսներին։

«Այդ 90 հազար շահառուից հետո նույն ճանապարհով կգնան մյուս խմբերը», ­ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ ինչպես արդեն բազմիցս նշվել է, աշխատանքներ են տարվում 2017թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ապահովագրական փաթեթ տրամադրել ևս 600 հազար բնակչի։ Նրանք «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում և հատուկ խմբերում ընդգրկված  քաղաքացիներն են, ովքեր այժմ օգտվում են պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական ծառայություններից։

«Սրա հիմքում ընկած է այն սկզբունքը, որ բժշկական պարտադիր ապահովագրությունը և բժշկական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր քաղաքացիների համար»,­ընդգծեց Լևոն Ալթունյանը։

Նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ այլ հարցերի ևս։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook