Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Պիցցա «Չիկագո»՝ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսով

Բաղադրիչներ

Խմոր

1. Ջուր – 650 մլ
2. Չոր դրոժ – 7 գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Աղ – 1 պտղունց
5. Ալյուր – 1 կգ

Տոմատի սոուս

1. Սխտոր – 2 պճեղ
2. Օրեգանո – 1 պտղունց
3. Լոլիկ՝ սեփական հյութի մեջ – 400 գ
4. Աղ, սև պղպեղ

Միջուկ

1. Սոխ – 3 հատ
2. Նրբերշիկ – 4 հատ
3. Ապխտած պապրիկա – 1 թ/գ
4. Սամիթի սերմեր – 1 ճ/գ
5. Պանիր – 300 գ
6. Մարինացված չիլի պղպեղ – 2 հատ
7. Խաշած միս – 200 գ
8. Ձիթայուղ
9. Պաքսիմատ
10. Պիցցայի կաղապար – 4 հատ

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար մեծ ամանի մեջ խառնել տաք ջուրը, խմորիչը, շաքարավազը և աղը:

2. Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը, խառնել:

3. Խմորը ծածկել կտորորվ, երկու ժամ թողնել, որպեսզի հանգստանա:

4. Սոուսը պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:

5. Պիցցայի կաղապարները պատել պաքսիամտով:

6. Խմորը բաժանել 4 մասի: Յուրաքանչյուր կաղապարի մեջ մեկական գունդ խմոր դնել, ձեռքերով բացել, թողնել 15-20 րոպե:

7. Խմորը վրա հաստ շերտով սոուս լցնել, այնուհետև շարել միջուկի համար նախապատրաստած բոլոր բաղադրիչները:

8. Թխել 20 րոպե, 190 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook