Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հարցազրույց պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Եղիազարյանի հետ

aroxjblog.am-ը հյուրընկալել է ՛՛Իզմիրլյան ԲԿ՛՛ -ի պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Եղիազարյանին

ԲԺշկի մասնագիտությունը թերևս ամենապատասխանատու մասնագիտություններից է, ինչու՞ եք ընտրել հենց պլաստիկ վիրաբուժությունը:

Գիտեք, ես կցանկանայի առավել նեղացնել հարցի շրջանակը, ինչու եմ ընտրել պլաստիկ վիրաբուժությունը, քանի որ դա մի բնագավառ է , որը չունի կատարելության սահմաններ, չունի ստեղծագործելու և արարելու սահմանափակումներ,  այնտեղ դու յուրովի ես , դու կարող ես ներդնել քո ճաշակը , քո ձեռագիրը՝ նման արվեստի , որտեղ ստեղծագործում ես, և գոհացնող, և բավարարված դեմքի հայացքը, խոսքը, դառնում է նոր խթան, նոր էներգիա շարունակելու բազմապատկված եռանդով:

-Ամենից հաճախ ի՞նչ պլաստիկ վիրահատություններ են կատարում Հայաստանում:

-Գաղտնիք չէ , որ հաճախ յուanndրաքանչյուրս առավել մտահոգված ենք դեմքի գեղեցկությամբ, թե Հայաստանում և մնացած բոլոր երկրներում զգալի բաժինը դիմային գոտու պլաստիկ վիրահատություններն են: Մեզ մոտ այդպես էլ պետք է լինի առաջնահերթը քթի ֆունկցիոնալ և Էսթետիկ վիրահատություններն են :
Բնական է, կինը  Էսթետիկ իր տեսքին առավել առաջնային կարևորություն է տալիս: Հանրության մեջ ցանկացած տարիքային շրջանում առաջին հերթին կինը ներկայանալի է իր արտաքինով, նա առավել վստահ և բավարարված է միջավայրում ուշադրության կենտրոնում լինելով:

-Քանի՞տարեկանից է կարելի կատարել պլաստիկ վիրահատություն։ Կան հակացուցումներ թե ոչ։

-Այստեղ մենք ունենք շատ մեծ սահմաններ : Պետք է հասկանալ թե ինչ վիրահտությունների մասին է խոսքը գնում…Բոլորին միշտ հետքրքրող քթի պլաստիկ վիրահատությունները ցանկալի է 18 և ավել բարձր տարիքում, ոչ միայն անատոմիական հյուսվածքների հնարավորինս վերջնական ձևավորման, այլ երբեմն շատ ավելի կարևոր՝ տվյալ անձի ներքին հոգեկերտվածքի բավարար զարգացմամբ, սեփական մարմնի հանդեպ իրական նպատակային պահանջմունքներ ուենալով: Պլաստիկ վիրահատության գնացող ամեն անձ , պետք է լրիվ գիտակցի, անշուշտ իր իսկ բժշկի կողմից կրկին անգամ ինֆորմացվի , վիրահատությամբ ոչինչ չի ավարտվում, դրանից հետո սկսվում է հետվիրհատական, նորին ենթագիտակցորեն հարմարվելու հաղթահարման  լուրջ փուլ, քանզի դրա մեջ ձգտում են խառնվել հարազատ, բարեկամ , հարևան և ընկերների մի զգալի բանակ : Բացառապես խորհուրդս , այդ փուլի մեջ վստահեք, նվիրվեք ձեր իսկ ընտրած բժշկին, թերևս միայն նա ձեզ հետ համատեղ, մինչև վերջ աստիճանաբար կհաղթահարի և  բաղձալի արդյունքին կհասնեք միասին:
Ցանկացած վիրահատություն ունի իր հակացուցումները ,հաշվի առնելով մարդու ընդհանուր բոլոր օրգան համակարգերի հարաբերական առողջ լինելուն,  միայն պլաստիկ վիրահատություններում գումարվում է այդ ամենին ևս մեկը , վերը նշված ռեալ , իրականին մոտ պատկերացումները, սպասելիքները և պատրաստ լինելը փոփոխություններին:

Ըստ Ձեզ , ինչի հետ է կապված , որ վերջին ժամանակներում Հայաստանում պլաստիկ վիրահատությունների   դիմողների թիվը կտրուկ մեծացել է, ձգտումը դեպի գեղեցիկը թե…

-Ընդհանրապես ողջ աշխարհում դիտվում է զգալի աճ, հասկանում եք, մարդկային ձգտումը, պայքարը միշտ մնալ երիտասարդ, ունենալ գեղեցիկ տեսք , դա ևս պաշտպանողական ռեակցիա է, օրեցօր զարգացող մեթոդները և միջոցները պլաստիկ վիրաբուժությունում գայթակղում են էլ ավելի մեծ զանգվածներ:

Այժմ շրթունքների ծավալի շտկման ի՞նչ վիրահատություններ են կատարվում։ Որոնք են առավել  նախընտրելի։

Շրթունքների ծավալի փոփոխությունը զգալի մասսայական է դարձել:Մեծացման և ուրվագծերի արտահայտման համար առկա է ոչ վիրահատական և վիրահատական եղանակներ: Ոչ վիրահատական ճանապարհով ներարկվում է մաշկի կառուցվածքային բաղադրամաս՝ հիալուրոնաթթու, վերջինս իր շուրջ հավաքելով ջրի մոլեկուլներ տալիս է ծավալ:Նման սկզբունքով նաև շտկվում են գրավիտացիայի հետևանքով հյուսվածքների տեղաշարժից առաջացած ներհրված, խորը բնականոն ծալքերը:
Այս եղանակով ծավալի մեծացումը կրում է ժամանակավոր բնույթ և անհրաժեշտ է նման միջամտություններ ընդգրկել կնոջ սեփական մարմնի խնամքի առօրյայում:
Վիարահատական ճանապարհով , դա թողնում է մնայուն արդյունք, այստեղ տարբեր եղանակներ գոյություն ունեն ՝ սեփական ճարպի ներարկումով, կան նաև տեղային հյուսվածքների պլաստիկայի մի քանի եղանակներ:avd

Հայաստանում գործում է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա համագործակցու՞մ եք իրենց հետ

Իհարկե , անշուշտ . Մեր ասոցիացիան արդեն վաղուց Եվրոպայի և աշխարհի Պլաստիկ Վիրաբույժների ասոցիացայի անդամ է , համաձայն  որի՝ մենք պարբերաբար ունենում ենք գիտաժողովներ , հավաքներ , որի արդյունքում ստանում ենք կրեդիտային միավորներ, վարկանիշ , որով առաջնորդվում են  վերը նշված ասոցիացիաները:

-Եվ վերջում, դուք գրեթե ամեն օր գեղեցկացնում եք մեր հայուհիներին, Ձեզ համար ո՞րն է գեղեցկության չափանիշը:

-Ողջ հարցազրույցից անգամ կարող եք արդեն կռահել, որ գոյություն չունի գեղեցկության չափանիշներ , անթերի է ֆիզիկապես առողջ, հոգեպես բավարարված կինը…

-Շնորհակալություն…

Պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Եղիազարյանի հետ կապ հաստատելու համար ՝
andyegi.wixsite.com/plastica
Հեռ. 094 24 24 91
Ապրեք Առողջ…
նյութի աղբյուր`http://aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook