Thursday, April 18, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Պոդագրա

Հարց.

Հարգելի բժիշկ, հարազատիս մոտ ախտորոշել են պոդագրա, անհանգստանում եմ, ուզում եմ հասկանալ՝ ինչ հիվանդություն է դա, բուժվում է արդյոք և ինչ խնամք է պահանջում:

Պատասխան.

Պոդագրան (հոդատապը) հիվանդություն է, որը պայմանավորված է օրգանիզմում միզաթթվի փոխանակության խանգարմամբ: Օրգանիզմում միզաթթվի կուտակումը հանգեցնում է հոդերի ձուսպային հեղուկում միզաթթվի բյուրեղների առաջացման (առավելապես I նախագարշապար-ֆալանգային հոդ՝ բութ մատի հոդ), սակայն այլ հոդեր ևս կարող են ախտահարվել: Հոդը բորբոքվում է, ուռչում, շոշափելիս լինում է տաք և արտահայտված ցավ է պատճառում: Չբուժվելու պարագայում վերը նշված նոպան միջինում տևում է 1 շաբաթ: Հաջորդ նոպան կարող է լինել ամիսներ, կամ նույնիսկ տարիներ անց: Համապատասխան բուժում չստանալու դեպքում նոպաները կարող են ավելի հաճախ կրկնվել, դառնալ ավելի ցավոտ և ի վերջո հանգեցնել հոդի անդառնալի վնասման: Այս օրերին առավել տեղին է խոսել խորհուրդ տրվող սննդակարգի մասին, որը հանդիսանում է ոչ դեղորայքային բուժման տարբերակ: Խորհուրդ է տրվում նորմալ ֆիզիոլոգիական սնուցում, որը ներառում է սպիտակուցների նորմալ քանակ, բայց կենդանական սպիտակուցների սահմանափակմամբ, ճարպերի և ածխաջրերի նորմալ պարունակություն: Քաշի ավելցուկ ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում սահմանափակել նաև ածխաջրերը: Ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում սնվել օրական 5 անգամ, օգտագործել մեծ քանակով հեղուկներ՝ միջինում օրական 2.5 լիտր: Արգելվում է օգտագործել՝ մսային, ձկան և սնկի արգանակ, լյարդ, երիկամ, ուղեղ լեզու, երշիկներ, ապխտած սնունդ, աղի ձկներ, պահածոյացված սնունդ, սպանախ, լոբազգիներ, սունկ, ծաղկակաղամբ, աղի պանիրներ, սև պղպեղ, մանանեխ, ազնվամորի (малина), լոռամիրգ (клюква), կակաո, թունդ թեյ և սուրճ, կենդանական ծագման յուղեր:

Ոչ յուղոտ մսամթերքը, հավը և ձուկը թույլ է տրվում օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթական 3 անգամ (միսը 150 գրամի չափով, հավը և ձուկը 160-170գրամ): Ցանկացած բանջարեղեն հում և եփված վիճակում թույլատրվում է մեծ քանակությամբ, բացառությամբ թթվեցված և մարինացված տարբերակների: Ձավարեղենը թույլ է տրվում չափավոր քանակությամբ, ձուն 1 հատ օրական՝ ցանկացած ձևով, մրգերը կարող է օգտագործվել մեծ քանակությամբ: Մեղր, կոնֆետներ (բացառությամ շոկոլադի) և մուրաբաներ թույլատրվում են:

Հարգանքներով՝ Աստղիկ բկ-ի հոդաբան՝ Գայանե Մակարյան

http://astghikmc.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook