Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ջրածնի պերօքսիդի կիրառման այլընտրանքային տարբերակները

Ջրածնի պերօքսիդը շատ տարածված ախտահանիչ միջոց է, որը մարդիկ սովորաբար կիրառում են վնասվածքների դեպքում վերքերը մանրէազերծելու համար, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է շատ ավելի օգտակար լինել:

Ջրածնի պերօքսիդը հիանալի միջոց է վնասակար բակտերիաների ոչնչացման համար, ուստի անփոխարինելի է վնասվածքների դեպքում: Իր արտասովոր հատկությունների շնորհիվ այն նպաստում է տարբեր հիվանդությունների բուժմանը, պայքարում է վարակների դեմ ու չեզոքացնում է մանրէներին, սակայն այս բուժիչ միջոցը կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ջրածնի պերօքսիդի կիրառման այլընտրանքային մի քանի տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն:

Գունաբացող ատամի մածուկ

Ջրածնի պերօքսիդով կարելի է հիանալի գունաբացող ու ախտահանող ատամի մածուկ պատրաստել, որը կօգնի ազատվել անգամ մնայուն ատամնափառից: Պարզապես հարկավոր է խառնել կերակրի սոդան ու ջրածնի պերօքսիդը, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված, այնուհետև օգտագործել ստացված մածուկը ատամները մաքրելու համար:

Ոտքերի ու եղունգների հիվանդություները բուժող միջոց

Ջրածնի պերօքսիդը նաև հիանալի միջոց է ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդությունից, ինչպես նաև ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է գոլ ջրին ավելացնել մի փոքր ջրածնի պերօքսիդ և քնելուց առաջ ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ:

Բերանի խոռոչի ողողման միջոց

Ստոմատիտից ու պարօդոնտիտից ազատվելու և անգամ ատամի ցավը մեղմելու համար կարելի է կիրառել ջրածնի պերօքսիդը բերանի խոռոչի ողողումների համար: Հարկավոր է 1 գդալ ջրածնի պերօքսիդն ավելացնել մի բաժակ ջրին և օգտագործել խառնուրդը բերանի խոռոչի ողողման համար: Սակայն հարկ է հիշել, որ այս խառնուրդը ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ:

Ախտահանող միջոց

Ջրածնի պերօքսիդը շատ օգտակար է նաև կենցաղում: Այն կարելի է օգտագործել տարբեր առարկաների ախտահանման համար: Օրինակ՝ կարելի է այս նյութով ցողել մանկական խաղալիքներն ու լավ չորացնել դրանք՝ ազատվելով մանրէներից, բակտերիաներից ու վնասակար այլ տարրերից:

Այսպիսով՝ ջրածնի պերօքսիդը շատ օգտակար նյութ է, որը կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում, սակայն հարկ է հիշել, որ այն կարող է շատ վտանգավոր լինել: Այս նյութը ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Բացի այդ, կախված իր խտությունից այն կարող է լուրջ վնաս հասցնել՝ դառնալով մաշկի ու աչքերի քիմիական այրվածքների պատճառ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook