Friday, March 29, 2024
Նորություններ

ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու

ՌԱՄՕ Գրուպ ընկերության 20 կազմակերպությունները գործում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում։ Կազմակերպությունն արդեն  ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է  ՌԱՄՕ Գրուպի գլխավոր տնօրեն Լիո Ռաշիդին և վերահսկիչ խորհրդատու Վարուժան Բիլիմջյանին։ Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ նպատակ ունեն ներդրումներ կատարելու նաև Հայաստանում, այդ թվում` առողջապահության ոլորտում։

Ողջունելով մասնավոր կազմակերպության մոտեցումը` Լևոն Ալթունյանը շեշտադրել է  առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող  այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին։

«Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշներում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է  քաղցկեղը։ Հետևաբար մենք խնդիր ունենք երկրում զարգացնելու ուռուցքաբանական ծառայությունը»,-ասել է նախարարը` ներկայացնելով Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի բրենդը Հայաստան բերելու  պայմանավորվածությունը։ Նա հավելել է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներ ու առաջատար մոդելներ, թիրախային կրթական և այլ ծրագրեր ներդնելու, որոնք  կնպաստեն մեր երկրում ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը։

Եթե ապահովվեն անհրաժեշտ միջոցները և կառուցվի ժամանակակից հիվանդանոց, ապա «Գյուստավ Ռուսսին» այս տարածաշրջանի իր հիվանդներին կուղղորդի Հայաստան։

ՌԱՄՕ Գրուպի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկացած ծրագրի իրագործման դեպքում կկարևորեն սոցիալական ուղղվածությունը։ Նրանք նշել են, որ պատրաստ են հետագա քննարկմանը ներկայացված ծրագրին մանրամասն ծանոթանալուց հետո։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook