Tuesday, April 23, 2024
Նորություններ

Ռուզաննա Յուզբաշյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Հաբեթի Յուզբաշյանին: Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի զարգացման, մասնավորապես առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների և շարունակական զարգացման, ընտանեկան բժշկության համակարգի ներդրման և կայացման գործընթացներում մեծ ներդրում ունենալու համար նա պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:1486963324 (1)

Նշենք, որ Ռուզաննա Յուզբաշյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականից Անիի շրջանի Մարալիկի շրջանային բուժմիավորումում` որպես թերապևտ, ապա սրտաբան, 1982 թվականից աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնում` որպես բժիշկ-տեսուչ: 1986-1987 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի բուժական գծով տեղակալի, այնուհետև` 1987-1999 թվականներին, Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի բուժական գծով տեղակալի պաշտոնները: Ռուզաննա Յուզբաշյանը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում:

 ՀՀ Առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook