Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է

Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է , բնորոշվում է կլինիկական բազմազանությամբ և օրգանիզմի ծանր թունավորումով։
Հարուցիչը սալմոնելաներն են, ։ Արտաքին միջավայրում կայուն են։ Սենյակային փոշում կենսունակ են 60 օր, չորացած արտաթորանքներում՝ մինչև 4 տարի, -10° պայմաններում՝ 4 ամիս։ 18-20° ջերմության պայմաններում լավ զարգանում են տարբեր սննդամթերքում, մասնավորապես կաթնամսամթերքում։ Ոչնչանում են 85° ջերմության պայմաններում 1 ժամվա ընթացքում։a508ffc491aa8f0aadbf6d67dbea7eed
Սալմոնելոզային 
վարակի հիմնական կրողները կենդանիներն են՝ կովերը, խոզերը, ձկները, ոչխարները, թռչունները։ Վարակը նրանցից մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Հնարավոր է նաև վարակի տարածումը ախտահարված ջրի միջոցով։ Վաղ տարիքի երեխաների մոտ սալմոնելոզը հիմնականում տարածվում է շփման ճանապարհով, հիվանդ կամ բացիլակիր մարդկանց միջոցով։ Բացիլակրության դերը ավելի է մեծանում մանկական և նախադպրոցական հիմնարկներում։ Սալմոնելոզի նկատմամբ վաղ մանկական տարիքում նկատվում է բարձր ընկալություն, որը պայմանավորված է նրանց  օրգանիզմի ցածր դիմադրողականությամբ և ստամոքսաաղիքային տրակտի հյութերի ֆերմենտային ոչ լիարժեք ակտիվությամբ։ Սալմոնելոզային վարակը հաճախ հանդիպում է նաև սննդային թունավորումների ձևով և մասսայական բռնկումներով։
Սալմոնելոզի 
կլինիկական ընթացքը կախված է վարակման ուղիներից, ինչպես նաև երեխայի տարիքից ու նախահիվանդագին վիճակներից։ Թաքնված շրջանը կոնտակտակենցաղային վարակման դեպքում միջին հաշվով 4-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում՝ մի քանի ժամից մինչև 2-3 օր։ Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են բուռն, իսկ կոնտակտակենցաղային վարակման դեպքում՝ աստիճանաբար, 2-3 օրվա ընթացքում։Սալմոնելյոզը պատկանում է այն հիվանդություններին,որոնք գրանցվում են տարվա  բոլոր եղանակներին:Հիվանդությունը արտահայտվում է ստամոքսի և բարակ աղիների բորբոքումով:Ջերմությունը հանկարծակի բարձրանում է մինչև 38-40 աստիճան,լինում է որովայնի  շրջանի ցավ, փսխում, կարող է լուծ սկսվել 24 ժամվա ընթացքում: Հիվանդությունը արտահայտվում էպուկսի արագացմամբ, զարկերակային ճնշման անկմամբ, վերջույթների սառելով և անգամ ցնցումներով:Որովայնը փքված է և ցավոտ արտաթորանքը  լինում է ջրիկ, իսկ  եթե բորբոքված է  հաստ աղին` արտաթորանքում լինում է լորձ երբեմն էլ արյուն:Հիվանդության կանխարգելման  համար հահրաժեշտ է տնային պայմաններում  մսամթերքի, կաթնամթերքի  ճիշտ ջերմային մշակումն ու պահպանումը:

Սուր աղիքային վարակների կատարվում է բժշկի կողմից և հիվանդանոցային պայմաններում:

Նյութի աղբյուրը`բժշկական գրականություն:

Ապրեք առողջ

 

պատրաստեց`Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook