Thursday, April 25, 2024
Նորություններ

Սահմանամերձ համայնքները` ուշադրության կենտրոնում

Դեռևս 2017թ. սեպտեմբերից առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։

Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և մայրաքաղաքի տարբեր բժշկական կազմակերպությունների հետ, շարունակում է կազմակերպել նման այցերը։

Սահմանամերձ համայնքների բնակչությանն իրենց բնակավայրերում երկրի առաջատար մասնագետների կողմից ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման, բուժման շարունակականության ապահովման և մասնագիտացված բժշկական օգնության հասանելիության բարձրացման նպատակով նախատեսված աշխատանքները համակարգվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքների բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու մասին» թիվ 162-Ա հրամանով։ Վերջինիս համաձայն Արարատի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարաններ են ուղարկվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների,  Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Մուրացան» համալսարանական կլինիկաների բժիշկ մասնագետների խմբերի 2018 թվականի այցելությունների ժամանակացույցները։ Մարզպետարաններին  առաջարկվել  է ցուցաբերել կազմակերպչական աջակցություն`  նախապես իրազեկել սահմանամերձ համայնքների բնակչությանը,  կազմակերպել խորհրդատվության կարիք ունեցողների ընդգրկումը ծրագրում:

2018 թվականին նախատեսվում են բժիշկ մասնագետների խմբերի առնվազն երկու այցելություն Արարատի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներ:

Մասնագիտական խմբերը այդ համայնքների բնակչությանը կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն, կիրականացնեն հետազոտություններ և, ըստ անհրաժեշտության, ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողների բուժումը կկազմակերպեն մարզային կամ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook