Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սառեցված մրգերն ու բանջարեղենը շատ ավելի օգտակար են. գիտնականներ.tert.am

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են շատ ավելի օգտակար լինել, քան թարմ մրգերն են, փոխանցում է CNN-ը:

 Մասնագետների խոսքով՝ սառեցման համար նախատեսված մրգերն ու բանջարեղենը սովորաբար հավաքվում են հնարավորինս հասած ժամանակ, ուստի դրանց մեջ օգտակար նյութերի քանակությունն ավելի շատ է լինում, մինչդեռ վաճառքի համար նախատեսված պտուղները հաճախ հավաքվում են լիովին չհասած ժամանակ: Սա պայմանավորված է նրանով, որ պտուղները հաճախ տեղափոխվում են այլ վայրեր, իսկ հասած լինելու դեպքում դրանք կարող են վնասվել ու փչանալ: Սա է պատճառը, որ վիտամիններն ու հանքանյութերը նման մրգերում ու բանջարեղենում շատ ավելի քիչ են լինում, քան սառեցված պտուղներում է:

«Սառեցման համար նախատեսված գերհասած պտուղները կարող են 10-50 տոկոսով ավելի շատ սննդարար նյութ պարունակել, քան շուկայում գնված մրգերը», – նշում են փորձագետները:

 Գիտնականները խորհուրդ են տալիս ինքնուրույն սառեցնել ամառային մրգերն ու բանջարեղենը՝ ընդգծելով, որ սա լավագույն միջոցն է դրանցում պարունակվող վիտամիններն ու հանքանյութերը պահպանելու համար: Այս սննդարար տարրերը չեն կորցնում իրենց օգտակար հատկությունները սառեցման դեպքում, ուստի այս մրգերը շատ օգտակար կլինեն անգամ հալեցնելուց հետո:
Նյութի աղբյուրը` tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook