Friday, March 29, 2024
Նորություններ

Սառը ջուրը մանրէները ոչնչացնում է նույնքան արդյունավետ, որքան տաք ջուր

Սառը ջուրը մանրէները ոչնչացնում է նույնքան արդյունավետ, որքան տաք ջուրը: Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Journal of Food Protection-ում:

Վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ միայն տաք ջրով օճառով ձեռքերը լվանալու դեպքում է հնարավոր ոչնչացնել մանրէները: Շատերը կարծում են, որ տաք ջուրն ավելի արդյունավետ է հեռացնում մանրէները, քան սառը ջուրը, եւ ջրի ջերմաստիճանը պետք է 40 °C լինի՝ 2 աստիճանով ավելի կամ պակաս: Բայց արդյո՞ք սա գիտականորեն ապացուցված է:

Հետազոտողները 20 կամավորի մասնակցությամբ ուսումնասիրել են տարբեր գործոններ, այդ թվում՝ տաք եւ սառը ջրի ազդեցությունը ձեռքերը լվանալու ժամանակ: Նրանք ուսումնասիրել են Escherichia coli ոչ պաթոգեն շտամը:

Փորձերն անցկացվել են 6 ամիս շարունակ, ամեն անգամ դրանք կրկնելով 20 անգամ: Այդ ընթացքում փորձի մասնակիցները ձեռքերը լվացել են 16 °C, 26 °C կամ 38 °C ջերմաստիճան ունեցող ջրով: Օգտագործված օճառի քանակությունը նույնն է եղել:

Հետազոտողները պարզել են, որ հակաբակտերիալ օճառի օգտագործումն ավելի արդյունավետ չէ, քան սովորական օճառը: Կարեւոր է նշել, որ ջրի ջերմաստիճանը նույնպես զգալի ազդեցություն չունի մանրէներից ազատվելու հարցում: Հետազոտողները մանրէների թվի նվազման հարցում որեւէ տարբերություն չեն նկատել 38 °C կամ 16 °C ջերմաստիճանի պարագայում:

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ձեռքերը 10 վայկյան լվանալը բավարար է մանրէներից ազատվելու համար:

«Մարդիկ պետք է իրենց հարմարավետ զգան, երբ լվանում են ձեռքերը, իսկ ջրի ջերմաստիճանը նշանակություն չունի»,- ասել է Դոլանդ Շաֆները:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook