Wednesday, April 24, 2024
Նորություններ

Սեւ թեյը կարող է նպաստել նիհարելուն

Սեւ թեյը դրական է ազդում աղիների միկրոֆլորայի վրա ու կարող է նույնիսկ նպաստել նիհարելուն։ Նման եզրակացության են հանգել Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության մասին հայտնում է European Journal of Nutrition ամսագիրը։

Սովորաբար նիհարելու նպատակով խորհուրդ է տրվում կանաչ թեյ խմել։ Բայց ամերիկացի գիտնականները համոզվել են, որ սեւ թեյը նույնպես նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն։ Նման եզրակացության հանգելու համար գիտնականները իրականացրել են հետազոտություն՝ մկների 4 խմբերի մասնակցությամբ։ Առաջին խմբում կենդանիները ստանում էին ճարպի ցածր պարունակությամբ կեր, երկորրդում՝ հակառակը՝ ճարպոտ կեր։ Մյուս երկու խմբերում կրծողներին տալիս էին ճարպոտ կեր՝ սեւ կամ կանաչ թեյի խտանյութով։ Արդյունքները ամփոփելիս՝ պարզվել է, որ այն կենդանիները, որոնց թեյ էին տվել, ունեին մարմնի նույն զանգվածն ունեին, ինչ ճարպի քիչ պարունակությամբ սննդակարգ պահպանողները։ Ընդ որում գիտնականները պարզել են, որ սեւ թեյի խտանյութ գործածող կրծողների աղիներում աճել է Pseudobutyrivibrio բակտերիաների ակտիվությունը, որոնք ազդում են նյութափոխանակության պրոցեսների վրա։

Գիտնականների խոսքով, սեւ թեյը փոխում է աղիների մետաբոլիտները, նաեւ փոխում է էներգետիկ փոխանակությունը լյարդում, ինչը պաշտպանում է ավելորդ կիլոգրամներ հավաքելուց, եզրակացրել են հետազոտության հեղինակները։

«Ավելի վաղ համարվում էր, որ կանաչ թեյի պոլիֆենոլներն ավելի արդյունավետ են, քան սեւ թեյինը, քանի որ կլանվում են արյան ու հյուսվածքների կողմից։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ սեւ թեյը որոշակի մեխանիզմի՝ աղիների միկրոբիոմի միջոցով նույնպես կարող է նպաստել քաշի կորստին»,- ասել է այդ թեմայով հետազոտության հեղինակ պրոֆեսոր Սյուզաննա Հեննինգը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook