Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սեւ պաղպաղակը նվազեցնում է հակաբեղմնավորիչների արդյունավետությունը

Հանրաճանաչություն ձեռք բերող սեւ պաղպաղակը կարող է նվազեցնել հակաբեղմնավորիչների արդյունավետությունը եւ անցանկալի հղիության հանգեցնել դրա բաղադրության մեջ մտնող ակտիվացված ածուխի պատճառով:

Ակտիվացված ածուխով պաղպաղակը, որը յուրահատուկ սեւ գույն ունի, ավելի հանրաճանաչ է դառնում, հատկապես  առողջ կենսակերպի հետեւորդների շրջանում: Սակայն հիմա Մեծ Բրիտանիայում միջնորդագիր է հայտնվել, որը սեւ պաղպաղակ արտադրողներից պահանջում է փաթեթների վրա նախազգուշացնող գրառում տեղադրել, որ  պաղպաղակի օգտագործումը կարող է նվազեցնել օրալ հակաբեղմնավորիչների արդյունավետությունը:f00c1cc7-27b4-45fb-9d35-4e9af555298b--2015-0427_black-sesame-ice-cream_mark-weinberg_0485

Տասնյակ տարիներ ակտիվացված ածուխը հիվանդանոցներում օգտագործվում է հիվանդների դետոքսիկացիայի համար: Ածուխն աբսորբենտ է, իսկ սա նշանակում է, որ այն ասես իր մեջ է ներծծում ստամոքսի տոքսինները: Սակայն այս նույն մեխանիզմը ակտիվացված ածուխին թույլ է տալիս ներծծել նաեւ դեղամիջոցները, այդ թվում` օրալ հակաբեղմնավորիչները: Միջնորդագրում նշված է, որ ակտիվածված ածուխը կարող է նվազեցնել ոչ միայն չպլանավորված հղիության վերահսկման միջոցների արդյունավետությունը, այլեւ այլ դեղարայքների, որոնք նախատեսված են ամենատարբեր խանգարումների դեմ պայքարի համար:

Երկու շաբաթում այս միջնորդագիրը համացանցում հավաքել է գրեթե 20 հազար ստորագրություն: Գինեկոլոգների տվյալներով` ակտիվացված ածուխն իսկապես կարող է նվազեցնել օրալ հակաբեղմնավորիչների արդյունավետությունը, սակայն միայն այն դեպքում, եթե այն մեծ չափաքանակներով են ընդունում: Եթե կինը սեւ պաղպաղակ է վայելում ամսական մեկ անգամ, ոչ մի բանից զգուշանալու կարիք չկա:  Սակայն երբ այս քաղցրավենիքն օգտագործվում է ամեն օր կամ օրական 2 անգամ, ավելի լավ է օրալ հակաբեղմնավորիչներից հրաժարվել, քանի որ դրանց էֆեկտն իսկապես կնվազի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook