Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Սեքսի ազդեցությունը մարդու ֆիզիկական ու մտավոր առողջության վրա․ ճիշտ և սխալ փաստարկներ

Ամբողջ աշխարհում գիտնականներն ուսումնասիրում են սեքսի ազդեցությունը մարդկանց առողջության, կազմվածքի և հոգեկան վիճակի վրա և հերքում որոշ «միֆեր»։ Այս մասին գրում է med.tert.am-ը:

1. Սեքսն իջեցնում է արյան ճնշումը. ՍՈՒՏ Է

Սեքսի ժամանակ արյան ճնշումը կարճ ժամանակով բարձրանում է։ Բացի այդ, գիտնականները սեռական ակտի ժամանակ տեղի ունեցող սրտի կամ գլխուղեղի կաթվածի շատ քիչ դեպք են գրանցել։

2. Սեքսն իջեցնում է սթրեսի մակարդակը. ՃԻՇՏ Է

Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար սեքսով զբաղվելն իրոք իջեցնում է սթրեսի մակարդակը։ Գիտնականները կամավորներին խնդրել են լրացնել սեռական հարաբերությունների օրագիր, այնուհետև չափել են նրանց արյան ճնշումը սթրեսային իրավիճակից հետո։ Նրանք, ովքեր պարբերաբար սեքսով էին զբաղվում ավելի դրական էին արձագանքում սթրեսային իրավիճակներին, քան նրանք, ովքեր սեքսով չէին զբաղվում կամ զբաղվում էին հազվադեպ։

3. Ալկոհոլը բարձրացնում է կանանց լիբիդոն. ՃԻՇՏ Է

Ալկոհոլի մի փոքր քանակը կարող է առաջացնել կանանց օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի ժամանակավոր բարձրացում, ինչի հետևանքով բարձրանում է նաև լիբիդոն։

4. Սեքսի համար լավագույն օրերը հանգստյան օրերն են. ՍՈՒՏ Է

Գիտնականները պարզել են, որ սեքսով զբաղվելու համար լավագույն օրը հինգշաբթին է, քանի որ հենց այդ օրն է տեղի ունենում ամբողջ շաբաթվա ընթացքում արտադրված կորտիզոլի կուտակումը, ինչի շնորհիվ բարձրանում է սեռական ցանկության մակարդակը։ Սա, ամենայն հավանականությամբ, կապված է նրա հետ, որ օրգազմի ժամանակ մարդու մարմինն ազատվում է սթրեսի հորմոնից՝ կորտիզոլից։

5.Սեքսը բարելավում է մտավոր կարողությունները. ՃԻՇՏ Է

Սեքսը բարելավում է գլխուղեղի աշխատանքը և նպաստում է նյարդային նոր բջիջների առաջացմանը։ Մկների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական ակտիվությունը խթանում է հիպոկամպում՝ գլխուղեղի՝ երկարատև հիշողության համար պատասխանատու հատվածում նոր նեյրոնների առաջացումը։

6. Սեքսի ժամանակ ավելի շատ կալորիա է այրվում, քան վազքի ժամանակ. ՍՈՒՏ Է

Հետազոտոիթյունների համաձայն՝ մեկ րոպե սեքսով զբաղվելիս տղամարդիկ այրում են 4,2 կալորիա, իսկ կանայք 3,1, մինչդեռ վազքի ժամանակ տղամարդիկ այրում են 9,2, իսկ կանայք 7,1 կալորիա։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook