Thursday, April 18, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Սթրեսն ազդում է մայրական կաթի վրա. գիտնականներ

Մայրական կաթը պարունակում է երեխաների համար շոտ կարևոր հակամարմիններ ու սննդարար նյութեր, ուստի այն խիսը անհրաժեշտ է փոքրիկների համար: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ լակտացիայի ժամանակ սթրեսի հետևանքով կարող է նվազել արտադրվող կաթի քանակությունը:

Բացի այդ, բարձր է հավանականությունը, որ այն առհասարակ կդադարի արտադրվել:

Մասնագետների խոսքով՝ երբեմն լակտացիան սկսվում է ծննդաբերությունից հետո 2-3 օրվա ընթանցքում, սակայն շատ հաճախ ընտանիքի անդամները փորձում են վերահսկել երիտասարդ մոր կյանքը, ինչը բարձրացնում է սթրեսի մակարդակը:

Բժիշկները նշում են, որ առաջին վեց ամսվա ընթացքում մայրը պետք է երեխայի հետ լինի: Փոքրիկը պետք է սնվի յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ: Շատ մեծ նշանակություն ունի նաև անմիջական շփումը, քանի որ այն նպաստում է մայրական կաթի արտադրմանը: Երեխաների հետ ժամանակ չանցկացնելու դեպքում կանանց մոտ լակտացիան կարող է խանգարվել:

Նյութի աղբյուր՝ meddaily.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook