Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սինգապուրի իշխանությունները մտադիր են ստիպել զբոսաշրջիկներին պատվաստվել

Իր բնակիչներին անցանկալի հիվանդություններից պաշտպանելու համար Առողջապահության նախարարությունը մտադիր է վերանայել բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների պատվաստման անհրաժեշտության մասին օրենքը այնպիսի հիվանդությունների հետ կապված, ինչպիսիք են՝ թռչնագրիպը, Էբոլան և մերձավորարևելյան շնչառական սինդրոմը։

Եթե մոտ ապագայում պլանավորում եք մեկնել Սինգապուր, ապա պատրաստ եղեք մի քանի հավելյալ պատվաստումներ ստանալ։ Այդ հանրապետության Առողջապահության նախարարությունը մտադիր է ստիպել բոլոր զբոսաշրջիկներին պատվաստվել վիրուսային հիվանդությունների համաճարակից խուսափելու համար։

Ներկայումս Սինգապուր մեկնելու համար պարտադիր պատվաստում չկա, բայց խորհուրդ  է  տրվում պատվաստված լինել հիմնական վիրուսային հիվանդությունների դեմ, հատկապես՝ երեխաների հետ ճանապարհորդելու դեպքում։ Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից ժամանած զբոսաշրջիկներից կարող են պահանջել  դեղին տենդի դեմ պատվաստման մասին տեղեկանք։

Բայց երկրի իշխանությունները մտադիր են խստացնել այդ կանոնները։ 2017 թվականին Սինգապուրը ընդունել է ավելի քան 17 միլիոն մարդու, ինչը երեք անգամ ավել է տեղի բնակչության թվից։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook