Tuesday, April 23, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Սիրո քաղաք Սիղնաղի

Սիղնաղ (վրաց.՝ სიღნაღი) փոքր քաղաք է  Վրաստանում, լեռան լանջին, Կախեթի մարզի պատմական շրջանում։ Գտնվում է Թբիլիսիից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Այստեղ շատ հայեր են ապրել։ 19-րդ դարի վերջին քաղաքում հաշվում էր 5854 հայ և 4644 վրացի։ Քաղաքի տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Գևորգ եկեղեցին հենց հայերն են կառուցել 1793 թվականին։ Այստեղ է ծնվել հայ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը։

www.andrusx.ru

Հայտնի է համանուն ամրոցով, որը մտնում է Վրաստանի ամենահայտնի և խոշոր ամրոցների ցանկում։ Սիղնաղի ամրոցի պատերը հրաշքով պահպանվել են և այսօր շրջապատում են քաղաքի հին հատվածը և դուրս գալիս քաղաքից դուրս։ Ամրոցի պատն ունի 28 աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան Ալազանի հովիտ։

sighnaghi-georgia-59689401

Սիղնաղին առավել հայտնի է սիրո քաղաք անվանումով: Այս անվանման  հետ կապված շատ լեգենդներ կան։ Դրանցից մեկը պատմում է, որ Նիկո Պիրոսմանի անունով վրացի մի նկարիչ սիրահարվում է ֆրանսիացի երգչուհի Մարգարիտա դը Սեվրին: Ի նշան  ֆրանսուհու նկատմամբ տածած մեծ սիրո` նկարիչը վաճառում է իր ունեցած ամեն ինչ և ամբողջ գումարով ծաղիկներ է գնում` զարդարելով այն հյուրանոցի դիմացի հրապարակը, որտեղ հանգրվանել էր Մարգարիտան: Զարմացած երգչուհին համերգի հրավիրատոմս է ուղարկում Նիկոյին: Հայտնի չէ` ինչու Պիրոսմանին չի գնացել այդ համերգին: Հայտնի է միայն հետևյալը` մյուս օրը երգչուհին հեռացել է քաղաքից:

sighnaghi3

Տարիներ անց` 1968 թ.-ին, երբ Նիկո Պիրոսմանին այլևս չկար, Լուվրում բացվում է նկարչի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվում էր նաև Մարգարիտայի նկարը, որի առաջ երկար, շա՜տ երկար կանգնած է մնում 80-անց մի կին` նույն ինքը` Մարգարիտա դը Սեվրը…

Պարզվում է` Ալլա Պուգաչովայի Миллион роз հայտնի երգը գրվել է հենց այս պատմության հիման վրա:

22222

Սիղնաղի քաղաքի կենտրոնում է գտնվում  ամուսնության գրանցման պալատը, որը գործում է 24 ժամ։

DSC6276

Սիղնաղի քաղաքից երկու կմ հեռավորության վրա է գտնվում նշանավոր Բոդբեյի մենաստանը:  Հայտնի է  որպես ուխտավայր, քանի որ այստեղ թաղված է Վրաստանում քրիստոնեություն տարածող սրբերից մեկը` Վրաստանի երկնային հովանավոր ս. Նինոն:

2093 41991775_505443239929299_2621593366839689216_n

Ս. Նինոն, նույն ինքը ս. Նունեն համարվում է համաքրիստոնեական սուրբ: Եղել է Հռիփսիմեանց կույսերից մեկը, կարողացել է խույս տալ հայոց Տրդատ թագավորից: Ըստ վրացական աղբյուրների` ս. Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ: Այստեղ նա մնացել է երկու օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն: Ս. Նինոն ապրել է 67 տարի, մահկանացուն կնքել է Բոդբեյում:

41931848_325656068196210_4159628852118683648_n

Հետագայում գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Եկեղեցու մոտից երեք կիլոմետրանոց մի կածան է ձգվում: Ասում են` ամեն առավոտ ս. Նինոն ձորն է իջել աղոթելու համար: Նրա արցունքներից աղբյուր է առաջացել, որի ջուրը համարվում է բուժիչ:

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook