Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող չափազանց վարակիչ հիվանդություն է

   Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող չափազանց վարակիչ հիվանդություն է, որը հայտնի է եղել դարեր առաջ:

Սիֆիլիսը ունի շատ անվանումներ: 16-րդ  դարում այն անվանել են  Հունական ծաղիկ` տարբերելու համար  <ծաղիկ> հիվանդությունից: Այդ ժամանակաշրջանում սիֆիլիսի առաջացրած ցաները շատ նման էին  ծաղիկի ցանավորումներին: Սակայն այն  շփոթեցնող  անվանում էր, քանի որ ծաղիկը շատ ավելի մահացու  հիվանդություն էր: Ֆրանսիական բանակում սիֆիլիսի բռնկման հետևանքով  այն սկսեցին անվանել  ֆրանսիական հիվանդություն:

  Սիֆիլիս անվանումը եկել է  իտալացի բժշկի կողմից գրված  Սիֆիլիս կամ  ֆրանսիական հիվանդություն  վերնագրված պոեմից : Պոեմի գլխավոր հերոսը Սիֆիլուս անունով հովիվն է, որը ներկայացված է որպես առաջին մարդը, որը վարակվել է ֆրանսիական հիվանդությամբ, և որն իրեն   ուղարկել էր  Ապոլոն աստվածը, որպես պատիժ` իրեն արհամարելու համար:
Սիֆիլիսի հարուցիչը այսպես կոչված դժգույն տրեպոնեման է, որը տարածվում է հիմնականում սեռական ճանապարհով: Հնարավոր է հիվանդության փոխանցումը նաև վնասված մաշկի, երկարատև համբույրի կամ սերտ մարմնական շփման միջոցով: Հղի կինը վարակն ընկերքով կարող է փոխանցել պտղին: Պտղի վարակումը կարող է հանգեցնել բնածին սեֆիլիսի զարգացման, ինչի դեքում կարող են դիտվել բնածին արատներ, ընդհուպ մինչև` պտղի մահ:
Սեֆիլիսն, ըստ զարգացման փուլերի, բաժանվում է 3 շրջանի:1-ին և 2-րդ փուլերը չափազանց վարակիչ են:syp-na-rukah
Առաջին շրջանում դիտվում է <կարծր շանկր> ` անցավ փոքր վերք: Այն առաջանում է վարակվելուց մոտ 2-3 շաբաթ  անց: Ամենից հաճախ այն  տեղակայված է լինում  սեռական օրգանների շրջանում, հետանցքի շուրջը  կամ բերանի լորձաթաղանթին: Քանի որ շանկրը ցավոտ չէ և կարող է տեղակայված լինել դժվար տեսանելի հատվածում, ապա շատ հաճախ հիվանդները տեղյակ չեն լինում իրենց վարակվածության մասին և շարունակում են տարածել հիվանդությունը: Շանկրը լավանում է 3-6 շաբաթ անց` թողնելով փոքր, ներընկած սպի: Սակայն դա չի նշանակում , որ հիվանդությունն անցավ. հարուցիչը շարունակում է բազմանալ օրգանիզմում, առանց որևէ ախտանշանի դրսևորման:
Երկրորդ շրջանը սկսվում է վարակվելուց 2-6 ամսի անց և տևում է 1-3 ամիս: Այս շրջանում հիվանդների մոտ դիտվում է .
1. ցանավորում ձեռքի ափերի և ոտքերի ներբանների վրա
2. ջերմություն
3. պարանոցի ավշահանգույցների մեծացում
4. սրտխառնոց
5. մազաթափություն
6.թաց վերքեր սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում, որոնք հիշեցնում են գորտնուկներ:
1-ին և 2-րդ շրջանում հիվանդը չափազանց վարակիչ է:
2-րդ շրջանը ինչպես առաջինը, անցնում է ինքնուրույն , առանց որևէ բուժման:
Հիվանդությունը կարող է հայտնաբերվել միայն արյան քննության միջոցով:
Երրորդ շրջանում առաջանում են լուրջ բարդություններ, որոնք կյանքի համար շատ վտանգավոր են: Առաջանում են մեծ խոցեր ներքին օրգաններում կամ մաշկի վրա: Կարող են ախտահարվել սիրտը, ուղեղը, աչքերը, նյարդային համակարգը, ոսկրերը, հոդերը` առաջացնելով.
    կաթված
    կուրություն
    մտավոր թուլություն
    խլություն
    ուղեղաթաղանթների բորբոքում
    սրտային անբավարարություն և այլն:
Ախտորոշումը կատարվում է արյան հետազոտությա միջոցով:
Ինչպես են բուժում սիֆիլիսը
Սիֆիլիսը բուժվում է հակաբիոտկների միջոցով: Բուժման տևողությունը կախված է հիվանդության աստիճանից: Բուժումից հետո մի քանի անգամ կատարվում է արյան հետազոտույուն, համոզվելու համար, որ վարակն անցել է:
Խուսափել սեռական հարաբերությունից բուժման ընթացքում:
Տեղեկացրեք Ձեր զուգընկերներին Ձեր հիվանդության մասին, որպեսզի նրանք նույնպես հետազոտվեն և ստանան համապատասխան բուժում:
Եթե սիֆիլիսը հայտնաբերվել է հղիության ընթացքում, ապա հղի կինը կարող է ստանալ համապատասղան բուժում, առանց պտղին վտանգի ենթարկելու:
Հիշեք, որ սիֆիլիսն ինքնուրույն չի բուժվում: Սիֆիլիսը բարձրացնում է ՄԻԱՎ-ի ձեռքբերման վտանգը` ՄԻԱՎ վարակակրի հետ չպաշտպանված սեռական հարաբերության դեպքում:

 Ապրեք առողջ…

Պատրաստեց` Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook