Thursday, April 18, 2024
ՀայտարարություններՆորություններ

Սյունիքում ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար հետազոտություններ կիրականացվեն

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան երկօրյա այցով կգտնվի Սյունիքի մարզում: Ասս մասին հայտնում է ՀՀ առողջապահութան նախարարությունը:

Այցելության 1️-ին օրը՝ նոյեմբերի 14-ին՝ 13։00-18։00-ն, կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի Սիսիան քաղաքում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։

2️-րդ օրը՝ նոյեմբերի 15-ին՝ 11։00-18։00-ն շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի Գորիսում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։

Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook