Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սնդիկից թունավորում. 6 ախտանիշ, որոնք ձեր ուշադրության կարիքն ունեն

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.

  • Սարսուռ
  • Անքնություն
  • Հիշողության կորուստ
  • Նյարդամկանային էֆեկտներ
  • Գլխացավ
  • Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.

  • Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։
  • Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը:
  • Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին:
  • Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել:
  • Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները հղի կանանց եւ փոքր երեխաներին խորհուրդ են տալիս խուսափել ձկների որոշակի տեսակների օգտագործումից եւ ձկների ընդհանուր ընդունումը սահմանափակել շաբաթական երկու անգամով: Բանն այն է, որ ձկների որոշ տեսակներ, հատկապես ավելի խոշորներն ու գիշատիչները, ունակ են սնդիկը կենտրոնացնել իրենց հյուսվածքներում: Մարդիկ, թունավորումից խուսափելու համար, այդպիսի ձուկ պետք է ուտեն ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ:

Նյութը՝  NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook