Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Սուրճի ամենաարտասովոր հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Սուրճը ամենատարածված ու սիրված ըմպելիքներից է, որը շատերի համար օրվա լավ սկզբի գրավականն է: Սուրճի սիրահարներն իրենց օրը չեն պատկերացնում առանց այս բուրավետ ըմպելիքի, որը թարմացնում ու էներգիա է հաղորդում, սակայն քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սուրճի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն:

Հակացելյուլիտային միջոց

Սուրճի մրուրը շատերն օգտագործում են որպես հակացելյուլիտային սկրաբի բաղադրիչ: Հատկապես արդյունավետ են սուրճով ու յուղերով հակացելյուլիտային միջոցները, որոնք օգնում են ձեռք բերել գեղեցիկ ու հարթ մաշկ առանց մեծ ջանքեր ու գումարներ վատնելու: Մասնագետների խոսքով՝ ճիշտ սնվելու, պարբերաբար մարզվելու և սուրճով սկրաբ օգտագործելու դեպքում կարելի է կարճ ժամանակահատվածում ազատվել ցելյուլիտից և զգալիորեն բարելավել մաշկի վիճակը:

Առողջ ու գեղեցիկ վարսեր

Սուրճը ոչ միայն համեղ ըմպելիք է, այլև հիանալի կոսմետիկ միջոց մուգ գույնի վարսեր ունեցողների համար: Վարսերը սուրճի թույլ թուրմով ցողելու դեպքում կարելի է դրանց առողջ փայլ ու ամրություն հաղորդել: Բացի այդ, սուրճի մրուրով գլխամաշկի մերսումը կօգնի ամրապնդել մազարմատներն ու մաքրել գլխամաշկը: Սակայն հարկ է հիշել, որ մազերը սուրճից մաքրելը կարող է բավական բարդ լինել, իսկ սուրճի բույրը կարող է դեռ երկար պահպանվել:

Սպասքը մաքրող միջոց

Սուրճը կարող է նաև սպասքը մաքրող շատ արդյունավետ այլընտրանքային միջոց դառնալ: Ընդ որում՝ այն արդյունավետ կերպով մաքրում է անգամ յուղոտ և այրված սննդի մնացորդներով պատված սպասքը: Սուրճի մրուրը կարելի է օգտագործել, օրինակ, բուսայուղերի շշերը մաքրելու համար: Հարկավոր է լցնել մրուրը շշի մեջ, ավելացնել տաք ջուր, մի քանի րոպե սպասել, այնուհետև լավ թափահարել շիշն ու լվանալ այն մաքուր ջրով:

Հակադեպրեսանտային ազդեցություն

Այս ըմպելիքն օգնում է պայքարել անգամ ընկճախտի դեմ: Ընդամենը մեկ բաժակ սուրճ խմելուց հետո օրգանիզմում ակտիվանում է դոֆամինի արտադրությունը, իսկ մարդու տրամադրությունն անմիջականորեն կախված է այս տարրի մակարդակից: Մասնագետների խոսքով՝ այս տարրի բարձր մակարդակի դեպքում մարդկանց մոտ հազվադեպ է ընկճախտ զարգանում:

Կանխում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը

Սուրճի այս անսպասելի հատկության մասին շատ քչերը գիտեն: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սուրճը պարունակում է նյութեր, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճի սիրահարների մոտ հազվադեպ է շաքարային դիաբետ զարգանում:

Պաշտպանում է լյարդն ու աղիները

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի գործածությունը նվազեցնում է լեղապարկում քարերի առաջացման հավանականությունը: Բացի այդ, այս մթերքը պաշտպանում է նաև լյարդի քաղցկեղից, կրծքագեղձի քաղցկեղից և հաստ աղիքի քաղցկեղից:

Նյութի աղբյուրը՝ Med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook