Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Սպիտակեցնող և սնուցող դիմակներ դեմքի համար

Դեմքին դրեք տաք թրջոց, պահեք 1-2 րոպե, անմիջապես քսեք բռնչի սովորականի պտղահյութի ու թթվասերի խառնուրդ (1:1), պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով, դեմքը մշակեք սնուցող քսուքով:

Բռնչին սպիտակեցնում, հարթեցնում, ձգում, մաքրում, սնուցում ու խթանում է մաշկի արյան շրջանառությունը, բարձրացնում է ենթամաշկային մկանների տոնուսը:

Դիմակ՝ թառամած մաշկի համար

1 ձվի դեղնուցը խառնել 1 թեյի գդալ բուսական յուղի և նույնքան ջրիկ մեղրի հետ։ Բամբակե խծուծով դիմակը շերտ առ շերտ քսել դեմքին և պարանոցին, առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը, իսկ ապա` երրորդը։ 20-25 րոպե հետո տաք ջրում թրջած խծուծով մաքրել դիմակը։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ, 4-6 շաբաթ տևողությամբ։  2-3 ամիս հետո կուրսը կրկնվում է։

1 թեյի գդալ գլիցերինը և մեղրը խառնել 2 թեյի գդալ ջրի հետ։ Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնել 1 թեյի գդալ վարսակի ալյուր, մինչև  դառնա միասեռ զանգված և քսել դեմքին ու պարանոցին։ Դիմակը թողնել 20 րոպե, օգտագործել շաբաթը 1-2 անգամ, 4-6 շաբաթ տևողությամբ։

Դիմակ չոր մաշկի համար

Խառնեք նռան հյութն ու յուղոտ սերուցքը 1:1 հարաբերակցությամբ: Ավելացրեք մեկ թեյի գդալ ցանկացած տեսակի բուսական յուղ: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո մաքրեք դիմակը տաք ջրի մեջ թաթախված բամբակի կտորով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook