Saturday, April 20, 2024
Նորություններ

Սպիտակ տունը մեկ օրով երկնագույն է դարձել (լուսանկար)

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա՝ Ապրիլի 2-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան գույնը փոխվել է՝ մեկ օրով դառնալով երկնագույն:

Այդ մասին հայտնի է դարձել նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի թվիթերյան էջերից:

Սպիտակ տան լուսարձակման գույնը փոխվել է, քանի որ այն միացել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված ակցիային:

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առաքելությունն է եղել շեշտադրել աուտիզմով երեխաների և մեծահասակների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Նյութի աղբյուրը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook