Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Ստենդալի համախտանիշ

Ստենդալի համախտանիշն անվանվել է ի պատիվ Մարի Անրի Բեյլի, որն առավել հայտնի է Ստենդալ կեղծանվամբ։

Ստենդալի համախտանիշ, հոգեկան խանգարում, որը բնութագրվում է հաճախակի սրտախփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով։ Տվյալ սիմպտոմատիկան արտահայտվում է մարդու՝ կերպարվեստի ստեղծագործության ազդեցության տակ գտնվելու ժամանակ, հետևաբար հաճախ համախտանիշն առաջանում է այդ ստեղծագործությունների կենտրոնացման վայրերում՝ թանգարաններում, նկարների պատկերասրահներում։ Ախտանիշներ կարող են առաջացնել ոչ միայն արվեստի նյութերը, այլև բնության չափազանց գեղեցկությունը՝ բնական երևույթներ, կենդանիներ, աներևակայելի գեղեցիկ մարդիկ։

Համախտանիշն իր անվանումը ստացել է 19-րդ դարի ֆրանսիացի գրող Ստենդալի անունից, որը համախտանիշը նկարագրել է «Նեապոլ և Ֆլորենցիա․ ճանապարհորդություն Միլանից Ռեջո» գրքում, որտեղ պատկերել է 1817 թվականին Ֆլորենցիա կատարած այցի զգացողությունները։
Երբ ես դուրս էի գալիս Սուրբ Խաչի եկեղեցուց, սիրտս սկսեց արագ խփել, ինձ թվաց, որ ցամաքել է կյանքի աղբյուրը, ես քայլում էի՝ վախենալով ընկնել երկրի վրա․․․Ես տեսա արվեստի գլուխգործոցներ, որոնք ծնվել են կրքոտ եռանդով․ այդ ամենից հետո ամեն ինչ դարձավ անիմաստ, փոքր, սահմանափակ, քանի որ կրքերի քամին դադարում է բարձրացնել առագաստները, որոնք առաջ են մղում մարդկային հոգին, այդ ժամանակ հոգին կրքերից զրկվում է, իսկ դա նշանակում է, որ զրկվում է արատներից և արժանիքներից։ Aquote2.png

Ախտանշաններ

 Համախտանիշն առաջին անգամ նկարագրվել է 1979 թվականին, իտալացի հոգեբույժ Գրացելլա Մագերինիի կողմից, որը հետազոտել և նկարագրել է Ֆլորենցիա եկած զբոսաշրջիկների շրջանում ավելի քան 100 միանման դեպքեր։ Համանուն գրքում նա հիվանդությունների դեպքերը դասակարգել է ըստ նրանց ծագման․
  • Հյուսիսային Ամերիկայից և Ասիայից եկած զբոսաշրջիկները չեն ենթարկվում այդ համախտանիշին, քանի որ այն կապված չէ նրանց մշակույթի հետ,
  • Իտալացի զբոսաշրջիկները նույնպես ունեն իմունիտետ, որովհետև նրանք սովոր են նման մթնոլորտին,
  • Ի թիվս այս զբոսաշրջիկների՝ այս համախտանիշին առավել նախատրամադրված են դասական կամ կրոնական կրթություն ունեցող միայնակ մարդիկ՝ անկախ նրանց սեռական պատկանելիությունից։
  • Առաջին անգամ ախտորոշումը դրվել է 1982 թվականին։

Florence_skyline

Ֆլորենցիայի համայնապատկեր

Առավել հաճախ տագնապն ի հայտ է գալիս Ֆլորենցիայի՝ Վերածննդի բնօրրան 50 թանգարաններից որևէ մեկում այցի ընթացքում։ Հանկարծ այցելուն տարվում է զգացմունքների խորությամբ, որն արվեստագետը ներդրել է իր ստեղծագործության մեջ։ Ընդ որում, պատկերի տարածքում հայտնվելու ժամանակ նա անբնական սուր է ընկալում բոլոր զգացմունքները։ Համախտանիշի զոհերի ռեակցիաները տարբեր են՝ ընդհուպ մինչև հիստերիա կամ պատկերի ոչնչացման փորձ։ Չնայած համախտանիշի հարաբերական հազվադեպությանը՝ Ֆլորենցիայի թանգարանների պահակներին սովորեցնում են, թե ինչպես պետք է վարվել համախտանիշի զոհերի հետ։

Տերմինը հաճախ օգտագործվում է ռոմանտիզմ ժամանակաշրջանի երաժշտությունը լսողների ռեակցիան նկարագրելու համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook