Wednesday, April 24, 2024
ՆորություններԺամանց

Սրոհունդ սովորական – Зверобой

Սրոհունդ (լատ.՝ Hypericum), սրոհունդազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 300 (այլ տըվյալներով՝ 200) տեսակ։

Без названияhայկական տարանունները

արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ։

Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ամենուրեք, ժայռաճեղքերում, կիրճերում, անտառեզրերին, մարգագետիններում, աղբոտում հացաբույսերի, խոտաբույսերի ցանքերը։

Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ, հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն։

Սրոհունդի շատ տեսակներ դեղաբույսեր են։ Պատրաստուկները (ջրաթուրմ, ոգեթուրմ, մզվածք) օգտագործում են որպես աղաղող, հակաբորբոքային, միազամուղ, լեղամուղ, վերքամոքիչ, ճիճվամուղ միջոց, նաև բերանաբորբերի, նյարդ, լարվածության, այրվածքների ժամանակ։ Խոցված սրոհունդից ստացվել է նովոիմանին հակաբիոտիկը։ Սրոհունդի տերևներն օգտագործում են «Սրոհունդ» օղու արտադրության մեջ, նաև որպես համեմունք, թեյին փոխարինող միջոց և այլն։ Սրոհունդիի որոշ տեսակներ թունավոր են գյուղատնտեսական կենդանիների համար։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Սրոհունդիհ հայկականը (H. armenum) աճում է Սյունիքի մարզի միջին լեռն, գոտու կավոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA

Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն։ Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում՝ Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմ». ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածային», «աստծո ողորմություն»։

Ավիցեննան սրոհունդի սերմերի յուղը՝ կաթիլների ձևով, օգտագործել է մանկական պրակտիկայում՝ լսողության խանգարումների ժամանակ։ Նա դեղաբույսը ճանաչել է որպես վերքամոքիչ, ցավազրկող և միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործել է դժվար լավացող խոցերի և վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ և այլն։ Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է ջերմերի և փորկապության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը («հայը ֆարիղոն», «հոռմցի տատի» և այլ անուններով) օգտագործել է այրվածքների, դեղնուկի, դժվարամիզության, ուռուցքների, ջերմության բարձրացման, կոնքացավի ժամանակ և այլն։ Այնուհետև բժշկապետը նշում է, որ բույսի սերմերն օժտված են հակաբեղմավորիչ և վիժեցնող հատկություններով։

Դեղաբույսը Հնդկաստանում օգտագործվում է որպես որդամուղ։ Հին Ռուսիայում ժողովրդական հեքիմները գտնում էին, որ «ինչպես առանց ալյուրի հաց չի կարելի թխել, այնպես էլ առանց սրոհունդի հնարավոր չէ բուժել մարդկանց և կենդանիների բազմաթիվ հիվանդություններ». նրանք սրոհունդը համարում էին «99 հիվանդությունների դեղաբույս», օգտագործելով ռևմատիզմի, գոտկանյարդի բորբոքման, պոդագրայի, արյունախխումով ընթացող թոքային պալարախտի, կանացի արյունահոսությունների, սպիտակաթորանքի, թութքի, լյարդի հիվանդությունների, մաստոպաթիայի, ֆուրունկուլյոզի ժամանակ և այլն։ Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ որպես հատուկ դեղամիջոց, սրոհունդն օգտագործվել է լյարդի և ստամոքսի քաղցկեղի ժամանակ։

1380-006-Srohund_sovorakan_Zveroboj_obiknavennij_Hypericum_perforatum_commons.wikimedia.org (1)Սրոհունդն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում։ Ֆարմակոլոգիական հետազոտությունները պարզել են, որ բույսի թուրմը կամ մզվածքը՝ ներերակային սրսկման ձևով, խթանում են սրտի աշխատանքը, ուժեղացնում նրա կծկման ամպլիտուդը, բարձրացնում արյան ճնշումը և սեղմում անոթները։ Այն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում ինչպես գալենյան, այնպես էլ նորագալենյան պատրաստուկների ձևով։ Հիմնավորված է, որ սրոհունդի դեղամիջոցները՝ ջրաթուրմի, եփուկի, ոգեթուրմի, մզվածքի և այլ ձևերով, ունեն ուժեղ մածող, ախորժակը լավացնող, հեմոստատիկ, լեղամուղ, հակամիկրոբային, հյուսվածքների ռեգեներացիան խթանող, հականեխիչ և հակաբորբոքիչ հատկություններ։ Դրանք՝ ներքին ընդունման ձևով, դրական են անդրադառնում քրոնիկական գաստրիտների, խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, լեղաքարային հիվանդության, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների բուժման ընթացքի վրա։

Իմանինը և նովոիմանինը, որպես հակաբիոտիկներ, սինթեզվել են սրոհունդից և առաջարկվել Ուկրաինական գիտությունների ակադեմիայի կողմից՝ պրակտիկ կիրառման համար։ Շնորհիվ այդ պատրաստուկների հակամիկրոբային ներգործության, դրանք կիրառվում են վիրաբուժության մեջ՝ ինֆեկցված վերքերի, կարբունկուլի, մատնաշնչի, ֆուրունկուլյոզի, մաստիտների, այրվածքների ժամանակ և այլն։ Կրծքային վիրաբուժության մեջ այս դեղամիջոցների կիրառումը, հատկապես երեխաների մոտ, տալիս է հրաշալի արդյունք։ Ուշագրավ է այն, որ նովոիմանինը ներգործում է անգամ հակաբիոտիկակայուն այն ստաֆիլակոկերի վրա, որոնք ետվիրահատական շրջանում մեծ դժվարությունների առաջ են կանգնեցում մասնագետներին (Մոսկովեց Սրոհունդ)։

Մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում այս պատրաստուկները կիրառվում են մաստիտների, պտուկների ճաքվածքների, ստոմատոլոգիայում՝ խոցային ստոմատիտների, գինգիվիտների և ալվեոլյար պիորեայի, քիթ-ականջ-կոկորդի բնագավառում՝ ռինիտների, ֆարինգիտների, լարինգիտների, հայմորիտների, տոնզիլիտների, օտիտների, մաշկային հիվանդությունների մեջ՝ երկար ժամանակ չլավացող խոցերի, ինչպես նաև 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքների ժամանակ։ Իմանինը և նովոիմանինը բաց են թողնվում փոշու ձևով։ Դրանցից պատրաստում են լուծույթներ, որոնք օգտագործվում են ողողումների, լվացումների, տամպոնների, ինհալացիայի ձևով և այլն։

Կիրառման եղանակներ

Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ։ Կամ 10 գ. հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով։ Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո։ Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո։ Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը՝ 1։10 հարաբերությամբ, խառնում են 70° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ՝ օրական 3 անգամ։ Կամ՝ 15-20 գ. հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70° սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ՝ օրական 3 անգամ՝ ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև, բերանի ողողման համար)։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook