Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սրտային անբավարարություն

Սրտային անբավարարություն, կլինիկական համախտանիշ, կապված է սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարման հետ, որի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը դեպի հյուսվածքներ և օրգաններ: Գլխավոր պատճառը սրտի լցվելու և դատարկվելու ընդունակության վատացումն է, որը պայմանավորված է միոկարդի վնասվածքով։

Կախված նրանից, թե ինչ արագությամբ է զարգանում սրտի անբավարարությունը, այն լինում է սուր և քրոնիկ: Սրտի անբավարարությունը կարող է կախված լինել վնասվածքներից, տոկսիններից (թույներ), սրտի հիվանդություններից և չբուժելու դեպքում կարող է բերել մահվան։

Սրտի քրոնիկ անբավարարությունը զարգանում է ժամանակի ընթացքում և առաջանում է բնորոշ սիմտոմների կոմպլեքսով (շնչահեղձություն, հոգնածություն, ֆիզիկական ակտիվության իջեցում, այտուցներ և այլն), որոնք պայմանավորված են օրգանների և հյուսվածքների ոչ ադեկվատ պերֆուզիայով, հանգստի կամ ծանրաբեռնվածության ժամանակ և հաճախ օրգանիզմում հեղուկի պահպանմամբ:

Առաջացման պատճառներ

Առաջանում է սրտի ծանրաբեռնվածության, անհանգստության ժամանակ (արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիայի, սրտի արատների), երբ խանգարվում է արյան շրջանառությունը (միոկարդի ինֆարկտ), միոկարդիտների, տոկսինների ազդեցության հետևանքով (Բազեդովյան հիվանդություն) և այլն:

Սրտային անբավարարության հետևանքներ

Արյան կանգը առաջանում է սրտի մկանների թուլության պատճառով, քանի որ չի կարող ապահովել արյան շրջանառությունը: Մեծ մասամբ սրտի ձախ փորոքի անբավարարության ժամանակ արյան փոքր շրջանառությունում լինում է կանգ[2]։ Արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ (որը ուղեկցվում է ոչ միայն շնչահեղձությամբ, այլև կապտությամբ, արյունախրխումով), իսկ աջ փորոքի անբավարարության ժամանակ մեծ շրջանառությունում լինում է արյան կանգ (շնչահեղձություն, այտուցլյարդըմեծանում է) և արդյունքում սրտի անբավարարությունից առաջանում է հյուսվածքների և օրգանների հիպոքսիաացիդոզփքվածություն և այլ խանգարումներ[2]:

Սուր սրտային անբավարարություն

Սուր սրտային անբավարարությունը հանդիսանում է միոկարդի կծկումների վատացման արդյունք, երբ պակասում է սիստոլիկ և վայրկյանական արյան քանակը։ Սուր սրտային անբավարարությունը մեծ մասամբ լինում է ձախ փորոքային և կարող է արտահայտվել շատ ծանր կլինիկական նշանների տեսքով՝ սրտային ասթմաթոքերի այտուց և կարդիոգեն շոկ։

Դասակարգում ըստ ծանրության աստիճան

Սրտային անբավարարության օրինակ

Ըստ ֆիզիկական հետազոտության արդյունքների դասակարգում Կիլիպի սանդղակով․

  • Առաջին (չկա նշաններ CH)
  • Երկրորդ (թույլ արտահայտված CH քիչ խռիպով)
  • Երրորդ (ավելի արտահայտված CH շատ խռիպով)
  • Չորրորդ (կարդիոգեն շոկ, սիստոլիկ արյան ճնշում 90մմ/սս ցածր)

Վ. Խ. Վասիլենկոյի, Ն. Դ. Ստրաժեսկոյի, Տ. Ֆ. Լանգայի դասակարգում

Համաձայն այս դասակարգման՝ առանձնացվում է սուր քրոնիկ անբավարարության զարգացման 3 աստիճան․

  • Առաջին աստիճան (HI)՝ սկզբնական կամ թաքնված անբավարարություն, որը մի փոքր ֆիզիկական լարվածության ժամանակ արտահայտվում է սրտխփոցով և շնչահեղձությամբ, իսկ հանգիստ ժամանակ օրգանների համաչափությունը և ֆունկցիան խախտված չէ, աշխատունակությունը ընկած է։
  • Երկրորդ աստիճան՝ արյան շրջանառության երկարատև, արտահայտված անբավարարություն, հեմոդինամիկայի խախտում (արյան փոքր շրջանառության կանգ) աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբեմն հանգստի վիճակում․ այս դեպքում առանձնացնում են երկու փուլեր՝ А և Б․
  • II Ա փուլ` թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտխփոց և շնչահեղձություն: Ոչ սուր ցիանոզ: Որպես կանոն արյան շրջանառության անբավարարության դեպքում մեծ մասամբ ժամանակ առ ժամանակ լինում է չոր հազ, արյունախրխում, թոքերի կանգի դրսևորում (չոր ձայն և անձայն թաց խզզոցներ ներքևի հատվածում), սրտխփոց: Այս փուլում սկսվում է արյան մեծ շրջանառությունում կանգ (ոչ շատ այտուցներ ծնկի և կրունկների շրջանում լյարդի նշանակալի մեծացում): Առավոտյան արդեն այդ նշանները քչանում են: Աշխատունակությունը կտրուկ ընկնում է:
  • II Բ փուլ` հանգիստ ժամանակ շնչահեղձություն, սրտային անբավարարության բոլոր սիմպտոմները խիստ ուժեղանում են՝ արտահայտված ցիանոզ, թոքերում կանգ, երկարատև տնքացող ցավեր, սրտի ռիթմի խանգարում, սրտխփոցներ, արյան մեծ շրջանառության խանգարում, ոտքերի և վզի մշտական այտուցներ, լյարդի մեծացում (լյարդի կարդինալ ցիրոզ), հիդրոթորաքս, ջրգողություն, ծանր սակավամիզություն: Այս դեպքում հիվանդները անաշխատունակ են դառնում:
  • Երրորդ աստիճան՝ վերջնական անբավարարության դիստրոֆիկ աստիճան: Հեմոդինամիկայի խախտումից բացի անդարձելի մորֆոլոգիական փոփոխություններ են առաջանում օրգաններում (երկկողմանի թոքի սկլերոզ, լյարդի ցիրոզ, երիկամներում կանգ և այլն): Խախտվում է նյութափոխանակությունը, հիվանդները սկսում են հյուծվել: Բուժումն արդյունավետ չէ։

Սուր սրտային անբավարարության բուժում

Սուր սրտային անբավարարության բուժումը պահանջում է արագ գործողություններ արյան շրջանառության կարգավորման համար (հեմոդինամիկա)։ Կախված թե ինչից է առաջացել սրտային անբավարարությունը, անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ բարձրացնել արյան ճնշումը, նորմալացնել սրտի ռիթմը, ցավազրկել (ինֆարկտի ժամանակ)։ Հետագայում բուժվում է անբավարարություն առաջացրած հիվանդությունը։

Քրոնիկ սրտային անբավարարության բուժում

Քրոնիկ սրտային անբավարարության բուժումը պահանջում է միոկարդի կծկումների նորմալացում, դրա ռիթմի, հեմոդինամիկ նշանների նորմալացում (պուլս, արյան ճնշում), հեղուկի դուրս բերում (այտուց)։ Կարևոր են հատկապես ոչ դեղորայքային միջոցները՝ հեղուկի և աղի սահմանափակում, դիետա, որոնք ուղղված են մարմնի քաշի կարգավորմանը՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը համապատասխան։

Քրոնիկ սրտային անբավարարության բուժման համար որպես դեղորայք օգտագործվում են․

  • Սրտային գլիկոզիդներ – լավացնում են միոկարդի կծկողականությունը
  • В – բլոկատորներ
  • ինգիբիտորներ ԱՊՖ – կոմպլեքս ազդեցություն ունեն սիրտ-անոթային համակարգի, արյան ճնշման իջեցման, կարդիոլոգիական ռիսկերի քչացման վրա
  • միզամուղներ (դիուրետիկներ) – օգտագործվում են որպես հեղուկի դուրս բերման և արյան ճնշման իջեցման միջոց
  • նիտրատներ – նվազեցնում են ճնշումը սրտի վրա, կանխում են ստենոկարդիայի ցավերը։

Քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ կիրառվում են բարձր տեխնոլոգիաների մեթոդներ՝ միոկարդի ռեվասկուլիարիզացիա, սրտի փոխպատվաստում։

 

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook