Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Սրտային հիվանդություններ և կանայք

Սրտաբանական հիվանդություններն ամբողջ աշխարհում առաջինն են մարդկային մահացության տեսանկյունից՝ ոչ վարակիչ հիվանդությունների շարքում: Շուրջ 600.000 մարդ է մահանում միայն ԱՄՆ-ում սրտի կաթվածից և այլ սրտային հիվանդություններից: Ընդունված է համարել, որ կանանց օրգանիզմի և մասնավորապես հորմոնալ ֆոնի առանձնահատկությունները նրանց հեռու են պահում սիրտ-անոթային հիվանդություններից: Հետևաբար, այս հիվանդություններն ավելի շատ սպառնալիք են տղամարդկանց համար: Այնուամենայնիվ, կանանց հիվանդացության վիճակագրությունն աճի միտումներ է արձանագրում:

Կորոնար սրտային հիվանդությունը սրտանոթային հիվանդությունների ամենահաճախ հանդիպող տարբերակն է, որից առաջանում է սրտի կաթվածը:Սրտի կաթվածն առաջանում է, սրտամկանում արյան և թթվածնի սնուցման անհնարության պատճառով, ինչը մեծամասամբ խոսեսերինային խցանման հետևանք է:

Կանանց մոտ հանդիպում են անոթային փոկերի էրոզիաներ: Խոլեստերինային փոկերը մասնատվում ու տեղաշարժվում են: Արդյունքում, եթե տղամարդիկ խոլեստերինային փոկերի առկայության պարագայում անմիջապես են կաթված ստանում, կանանց պարագայում այս պրոցեսը երկարաձգվում է մինչև 10 տարի: Սրան նպաստում է կանանց հորմոնային համակարգը: Իսկ մենոպաուզայից հետո, երբ նկատելիորեն նվազում են էստրոգենները, և անոթային փոկերի ամրությունն է ավելանում: Արդյունքում սրտի կաթվածի հավանականությունը շեշտակի մեծանում է:

Սակայն, պետք է նշել, որ կանայք տարիներ շարունակ կարող են ունենալ բազմաթիվ անհանգստություններ, որոնք իրականում վերաբերում են սրտային հիվանդությանը: Դրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքը հնարավորություն է տալիս ժամանակին ճանաչել ու կանխել կաթվածը՝ իր բոլոր բարդություններով:

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք բազմաթիվ ախտանշաններ ունեն՝ կրծքավանդակի սպազմ և սեղմվածության զգացողություն,  ամբողջ մարմնի ծանրության զգացում, քրտնարտադրություն: Կանայք հաճախ են այս զգացողություններն անտեսում, ինչպես նաև մարսողության խանգարումները, մկանային ցավերը, քաշի տատանումները: Եվ այս ամենը վերագրում են ծերացման նշանների:

Այս ամենին կարելի է գումարել շնչառական խանգարումները՝ անհամաչափ շնչառություն, կարճ ներշնչումներ, ձեռքի, մեջքի, ուսերի թմրություն կամ ցավ, սրտխառնոցներ և փսխումներ, սրտխփոցներ, ախորժակի կորուստ:

Պետք է հիշել, որ ընդհանուր առմամբ կանանց ու տղամարդկանց պարագայում սրտամկանի ինֆարկտի և ընդհանրապես սրտային հիվանդությունների ռիսկերը նույնն են: Սակայն, կան և բազմաթիվ առանձնահատկություններ:

Կանանց օրգանիզմում էստրոգեններն օգնում են պահպանել արյան նորմալ ճնշումը՝ մինչև դաշտանադադարը: Մենոպաուզայից հետո կանանց զարկերակային ճնշումը հաճախ է տատանվում: Կանանց 44 տոկոսը հետմենոպաուզալ շրջանում ճնշման խնդիր ունի՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնց 51 տոկոսն ունի այս խնդիրը:

Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց օրգանիզմի վրա բարձր խոլեստերինը միևնույն վնասակար ազդեցությունն ունի: Որպես կանոն, դեղամիջոցները, որոնք միտված են խոլեստերինի նվազեցմանը, միևնույն ազդեցությունն ունեն երկու սեռերի պարագայում: Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, մեծ տարիքում կանանց խորհուրդ չի տրվում դեղորայքի միջոցով նվազեցնել խոլեստերինը:

Այն կանայք, ովքեր ծխում են 25 տոկոսով ավելացնում են սրտային  հիվանդություններով իրենց հիվանդանալը: Այն կանայք, ովքեր և՛ ծխում են և օգտագործում են ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ, ավելի քան 40 տոկոսով մեծացնում են սրտային հիվանդությունների հավանականությունը:

Շաքարային դիաբետն ավելի բացասական ազդեցություն ունի կանանց վրա սրտային հիվանդությունների տեսակետից, քան տղամարդկանց: Միևնույն տարիքի շաքարային դիաբետով երիտասարդ կնոջ սրտամկանի ինֆարկտի հավանականությունը 4-5 անգամ բարձր է տղամարդու նկատմամբ: Պրեդիաբետով կանայք  ավելի ակնհայտ անոթային խնդիրներ ունեն, քան տղամարդիկ:

Օբստրուկտիվ քնի խանգարումը հիվանդություն է, որի ժամանակ շնչառական խանգարումներ են սկսվում քնած ժամանակ: Սա կարող է ճնշել թթվածնի մատակարարումն օրգան-համակարգերին, այս ազդեցությանը ենթակա է նաև սիրտը՝ հետագա վնասման հավանականությամբ:

Ճարպակալումը ևս իր նկատելի ազդեցությունն ունի սրտի վրա: Այն ավելի շատ մարտահրավեր է կնոջ, քան տղամարդու համար: Ճարպակալած կանանց 64 տոկոսն ունի սրտամկանի խնդիր, այն դեպքում, երբ տղամարդկանց 46 տոկոսն է ճարպակալման հետևանքով սրտամկանի ինֆարկտ ունենում:

Այս հարցում իր նշանակալի դերն ունի նաև հիպոդինամիան, այն հավասարապես վտանգավոր է թե կանանց, թե տղամարդկանց պարագայում: Վիճակագրական տվյալների համաձայն, կանայք, ի շնորհիվ իրենց ընտանեկան պարտականությունների, ավելի շատ են շարժվում, քան տղամարդիկ: Ուստի այս առումով ստույգ գնահատականներ մասնագետները խուսափում են հրապարակել:

Բացի նշված ավանդական ռիսկի գործոններից, կանայք ունեն հիվանդացության նաև զուտ սեռով պայմանավորված գործոններ: Այդ թվում են հղիությամբ պայմանավորված բարդություններն ու հորմոնալ գործոնը: Նշանակություն ունի նաև զուտ կանանց բնորոշ հիվանդությունների առկայությունը՝ դեպրեսիաներ, տագնապներ,աուտոիմունի հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, գայլախտը,  միգրենը: Կան հիվանդություններ, որոնց հեռավոր բարդություններից մեկն էլ հենց սրտամկանի ինֆարկտն է:

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը հորմոնային անհավասարակշռության դրսևորում է: Այն մենստրուալ ցիկլի խանգարումների և անպտղության պատճառներից մեկն է: Այս կանայք ունեն նաև շաքարային դիաբետի, զարկերակային բարձր ճնշման և ճարպակալման ռիսկ: Ձվարանային պոլիկիստոզ համախտանիշով կանանց սրտամկանում կալցիումի նկատելի քանակություն կա, ինչն արդեն իսկ ռիսկ է սրտամկանի ինֆարկտի: Նշված բոլոր գործոնները միասին հանգեցնում են ինֆարկտի:

Հղիությունն ամենաիսկական թեստ է կնոջ օրգանիզմի համար: Այս ընթացքում կարող են զարգանալ պրեէկպամպսիաներ, էկլամպսիաներ, հեսացիոն դիաբետ և այլն: Այս բարդությունները մոտեցնում են կնոջ առողջությունը դեպի սրտամկանի ինֆարկտի:

Ռևմատոլոգիական պարբերական հիվանդությունները՝ համակարգային կարմիր գայլախտն ու ռևմատոիդ արթրիտները 50 տոկոսով ավելացնում են սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Այս ընթացքում կորտիկոստերոիդների կիրառությունը լրացուցիչ բացասական ազդեցություն ունի սրտամկանի ու անոթային համակարգի վրա:

Սրտային հիվանդություններով կանանց հիվանդացության վրա նշանակալի ազդեցություն ունի նաև կրծքագեղձի քաղցկեղի պարագայում ռադիո և քիմիաթերապևտիկ բուժում ստանալը: Քիմիաթերապիան ունի  թունային ազդեցություն ուղղակի սրտամկանի վրա, իսկ ռադիոթերապիան վնասում է սրտամկանը մեխանիկորեն: Հետևաբար, քաղցկեղային բուժում ստացած կանայք պետք է զգուշացվեն հետագա հիվանդության վերաբերյալ՝ ամրապնդելու և հատուկ ուշադրութոյւն դարձնելու այս հիվանդության առաջացման ռիսկի կապակցությամբ:

Ապացուցված է, որ դեպրեսիան ու միգրենը ևս ավելի շատ բնորոշ են կանանց, քան տղամարդկանց: Ապացուցված է նույնիսկ, որ այն դեպքում, երբ կինն ունի միգրեն կամ հակվածություն դեպի դեպրեսիայի, այդ պարագայում սրտամկանի ինֆարկտն ավելի հաճախ է վատ ելք ունենում:

Պետք է նկատել, որ ինչպես սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկերը, դրանց ներազդեցություններն ու պատճառները, այնպես էլ բուժումները լիակատար տարբեր են կանանց ու տղամարդկանց պարագայում: Չնայած, որ հետազոտման միջոցներն ու դեղամիջոցները գրեթե նույնն են: Ենթադրվում են միմյանցից տարբերվող բուժման սխեմաներ ու ընթացք:

Մեր հրապարակումը միտված էր կանանց շրջանում ռիսկերի մասին իրազեկության տարածմանը: Այսպիսով հնարավոր է պարզապես ուշադիր լինել այն իրավիճակներին ու հիվանդագին դրսևորումներին, որոնք կարող են հանգեցնել սրտամկանի կաթվածի: Իսկ վնասակար սովորություններից հրաժարվելը, ճարպակալման բացառումը, ֆիզիկական ակտիվ կենսակերպն ու ճիշտ սննդակարգը կարող են նպաստել սրտային հիվանդությունների կանխարգելմանը:

Աղբյուրը՝  healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook