Canon Medical Systems ընկերության հետ համատեղ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը շարունակում է արդիականացնել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունները։ Այս անգամ «Շենգավիթ» ԲԿ էր այցելել Canon Medical Systems Europe համակարգչային տոմոգրաֆիկ սարքերի ավագ մասնագետ Աննա Պաշկովսկայան։

«Շենգավիթ» ԲԿ ախտորոշման բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի Aquilion Prime 160 շերտանի ՀՏ համակարգով, և մասնագետի այցի նպատակն էր սրտի ՀՏ-կորոնարոգրաֆիկ հետազոտության մեթոդիկայի մշակումը անձնակազմի հետ և ներդրումը ամենօրյա պրակտիկայում։

Capture1առ

Aquilion Prime համակարգի ԷԿԳ սինխրոնիզացիայի և SureCardio Prospective ապահովման շնորհիվ՝ սրտի սկանավորումը և ծավալային վերակառուցումը կատարվում է համապատասխան սրտի աշխատանքի ռիթմի՝ ապահովելով պացիենտի ճառագայթման զգալի իջեցում։ Այն հնարավորություն է տալիս ընտրել լավագույն փուլը և ստանալ պատկերները հենց այն ժամանակ, երբ սիրտը գտնվում է հարաբերականորեն հանգիստ վիճակում։ SurePlaque և սրտի ֆունկցիոնալ անալիզի ապահովման շնորհիվ կարելի է գնահատել կորոնար զարկերակների և սրտի ֆունկցիոնալ վիճակը։

Canon Medical Systems պաշտոնական ներկրող «Դիավանտ» ՍՊԸ-ն, լինելով առաջատար ախտորոշման ոլորտում բուժսարքավորումների ներդրման և արդիականացման մեջ, շարունակաբար նպաստում է բժշկական անձնակազմի ուսուցմանն ու մասնագիտական զարգացմանը։

Նյութը՝ doctors.am