Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սրտի շրջանում առաջացող ցավերի տեսակներն ու պատճառները

Մարդու մոտ կքավանդակի ձախ շրջարծնում, որտեղ որ գտնվում է սիրտը, հայտնվում են սուր ցավեր:Ինչի մասին է դա վկայում:

1. Ցավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո

Եթե ցավն առաջանում է նոպաներով ու կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, կենտրոնացած է  սրտի ետնամասում(կարող է հարվածել ձախ ձեռքին, պարանոցին, ծնոտի ստորին հատվածին,  թիակի տակ) ու առաջացնում է այրոցի զգացողություն, ճնշում, սեղմում, ապա անմիջապես դիմեք սրտաբանին, քանի որ հավանաբար այստեղ խոսքը վերաբերվում է ստենոկարդիային, որը հանդիսանում է սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկը:

Ինչպես ստուգվել. կատարել էլեկտրոկարդիոգրամա, սթրես էլեկտրոկարդիոգրամա(կարդիոգրամայի ձայնագրում  ծանրաբեռնվածության դեպքում) և 24-ժամյա ԷՍԳ (էլեկտրասրտագրության)Հոլտեր մոնիտորինգ:

2. Մրսածության դեպքում առաջացած ցավ

Նման ցավը ևս անհրաժեշտ չէ անուշադրության մատնել, քանի որ այն կարող է լինել ինչպես միկրոբային տոքսինների ռեակցիա, այնպես էլ ռևմատիզմի  կամ էնդոկարդիտի (սրտի ներքին թաղանթի բորբոքում)առաջին ախտանշանը :

Ինչպես ստուգվել. ցավի առաջացման պատճառները կարող են օգնել պարզաբանել սրտաբանը կամ ռևմատոլոգը, ովքեր մանրակրկիտ կլսեն սրտի բաբախումը, կնշանակեն արյան  ընդհանուր ու կենսաքիմիական անալիզ, ԷԿԳ, սրտի  ուլտրաձայնային հետազոտություն և համապատասխան այլ հետազոտություններ:

3. Ցավ հանգիստ վիճակում

Երկարատև մղկտացող, ծակծկող ցավ, որը տարածվում է կրծքի ձախ շրջանում, հանգիստ վիճակում իսկ հաճախակի նաև անհանգստության դեպքում, ապա անհրաժեշտ է իմանալ, որ  նյարդային ցավ է: Առավել հավանական պատճառներն են վեգետատիվ դիսֆունկցիան կամ դեպրեսիան:

Ինչպես ստուգվել. անհարաժեշտ է խորհրդակցել հոգենյարդաբանի հետ: Պետքը չէ վախենալ բուժումից, հակառակ դեպքում այն կարող է բավականին մեծ վնաս հասցնել ինչպես առողջությանը, այնպես էլ տրամադրությանը:

4. Ցավեր շարժումների ժամանակ

Կրծքավանդակի ձախ հատվածում առաջացած ցավերը միշտ չէ, որ կապված են սրտի հետ(հատկապես երիտասարդների մոտ): Եթե խորը շնչելու, ձեռքերը թափահարելու կամ  մեջքով կտրուկ շրձադարձ կատարելու ժամանակ սրտի շրջանում  առաջանում են ծակծկող ցավեր, մի շտապեք մտածել որ դուք սրտի հետ կապված խնդիրներ ունեք: Դա հիմնականում հենաշարժային համակարգի  հիվանդությունների պատճառ կարող է լինել, մասնավորապես ՝ ողնաշարի կրծքավանդակային հատվածի օստեոխոնդրոզի, սկոլիոզի և միջկողային նյարդերի ու մկանների բորբոքումների։

Ինչպես ստուգվել.հաճախել նյարդաբանի կամ օրթոպեդի մոտ, իսկ ցավը հաղթահարել կարող են օգնել հակաբորբոքային դեղամիջոցները, մանուալ թերապիան ու բուժիչ գիմնաստիկան:

5.  Սննդի ընդունման հետ կապված ցավ

Պատահում է այնպես, որ սիրտը սկսում է «նվվալ» շատ ուտելու կամ  յուղոտ ու կծու սնունդ օգտագործելու, ինչպես նաև ընդհակառակը՝ քաղցած լինելու դեպքում: Նման ցավեր առաջանում են  որովայնային շրջանի և սրտի  թուլությանհետևանքով և կարող են վկայել գաստրիտի, ստամոքսի  խոցային հիվանդության, պանկրեատիտի, խոլեցեստիտի կամ աղիների փքվածության մասին:

Ինչպես ստուգվել.այս հարցում կարող է օգնել թերապևտը, ինչպես նաև գաստրոէնտերոլոգը:

6. Ցանի ու ցավի արտահայտումը միասին

Կրծքավանդակում առաջացած կտրուկ ցավերը, որոնք ուղղեկցվում են միջթիակային շրջանում  տեղ-տեղ ցանի արտահայտմաբ, կարող են վկայել գոտևորող հերպեսի առկայության մասին:Այդ հիվանդությամբ, որպես կանոն տառապում են մեծահասակները, քանի որ երեխաների մոտ այդ վիրուսն առաջացնում է բոլորին հայտնի  ջրծաղիկը:

Ինչպես ստուգվել. այս դեպքում անհրաժեշտ է դիմել կամ մաշկաբանին կամ  վիրուսաբանին, ովքեր կնշանակեն հակավիրուսային և ցավազրկող  միջոցներ: Պատահում է նաև որ սրտի հատվածում ցավ չի լինում, սակայն այդ զգացողությունը չի անցնում:

Ճիշտ չի բաբախում

1. Սրտի ավելորդ կծկումների  զգացողության առաջացում

Պատահում է այնպես, որ  սրտի նորմալ ռիթմիկ բաբախման ժամանակ, հաճախակի նկատվում են անկանոն և ոչ ռիթմիկ բաբախումներ, որից հետո առաջանում է նորից դադար: Սրտի ռիթմի այդ անկանոն կծկումները կոչվում է  էքստրասիստոլիա:Նրանք կարող են առաջանալ  նաև լիովին առողջ մարդու մոտ(օրական մինչև 1500 զարկ): Այս դեպքերում, նրանք սովորաբար չեն զգացվում մարդու կողմից և վտանգավոր չեն առողջության համար: Եթե  էքստրասիստոլիաները շատ են և նրանք պատճառում են անհանգստություն, ապա լավ կլինի դիմեք բժշկի :

Ինչպես ստուգվել. նման հիվանդությունների ախտորոշմաբ ու բուժմաբ զբաղվում են սրտաբաննեը: Որպես կանոն անցկացվում է 24-ժամյա ԷՍԳ (էլեկտրասրտագրության)՝ էքստրասիստոլիայի տեսակի և քանակության որոշման համար:

2. Արագ սրտխփոց (տախիկարդիա)

Արագ սրտխփոցը կամ տախիկարդիան կարող է լինել ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը  և մարմնի բարձր ջերմաստիճանին նորմալ ռեակցիա: Եթե հաճախասրտությունն առաջանում է  հանգիստ վիճակում, ընդ որում պուլսը տատանվում է 160-ից մինչև 180 հարված 1 րոպեում (այն դժվար է լինում հաշվել), զուգահեռ պտտվում է գլուխը, կամ առաջանում է ուշագնացություն, նման վիճակն անվանում են պարոքսիզմալ տախիկարդիա:

Ինչպես ստուգվել. հարկավոր է հաշվել պուլսը, եթե այն գերազանցում է 1 րոպեում 180-ից 200 –ի  հարվածի սահմանը, ապա հարկավոր է զանգահարել շտաբ օգնություն: Բժիշկները կօգնեն կայունացնել վիճակն ու հիվանդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ և հիվանդը կստանա համապատասխան բուժում:

3. Անկանոն սրտխփոցներ

Եթե  հանկարծ նկատվում են անկանոն սրտխփոցներ, այսինքն  սրտի հարվածները իրար են հաջորդում անկանոն հաճախականությամբ, ապա  դա կարող է վկայել շողացող առիթմիայի  մասին:

Ինչպես ստուգվել. այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ օգնություն

Աղբյուրը՝   zdorovie.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook