Wednesday, April 24, 2024
Նորություններ

«Վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցողների մեջ բավականին շատ են երիտասարդները, նույնիսկ մանկահասակ տարիքի երեխաները»168. amam

Վահանաձև գեղձի քաղցկեղի 2017-ին հայտնաբերված դեպքերը նախորդ տարիների համեմատ աճի միտում ունեն: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Վահանաձև գեղձի քաղցկեղ» ախտորոշում նախորդ տարի ստացել է կենտրոնի 291 այցելու: Վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցողների մեջ բավականին շատ են երիտասարդները, նույնիսկ մանկահասակ տարիքի երեխաները: Ցուցանիշները նախորդ տարիների համեմատ աճի միտում ունեն: Վերջին տարիներին վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի ագրեսիվ են դարձել: Սթրեսները, նյարդային և հորմոնալ համակարգի մի շարք շեղումներ նպաստում են վահանաձև գեղձի քաղցկեղի կամ այլ խնդիրների առաջացմանը»-ասաց կենտրոնի տնօրենը:

Հակոբյանը հորդորեց բոլորին անցնել գեղձի սքրինինգային հետազոտություն: «Տարեկան մեկ կամ երկու անգամ անհրաժեշտ է անցնել սոնոգրաֆիկ զննություն, որի արդյունքում հայտնաբերվում է ցանկացած փոփոխություն, կատարվում է բարակ ասեղային ասպիրացիա, և պարզ է դառնում` կա՞ն, արդյոք, չարորակ բջիջներ, թե ոչ»-ասաց նա:

Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում զգացվում է ընդհանուր թուլություն, առատ քրտնարտադրություն, տրամադրության անկում:

2017-ին ՀԱԱԿ-ում կատարվել է 2785 վահանաձև գեղձի հետազոտություն: Արդյունքում կատարվել է վահանաձև գեղձի 978 բարակ ասեղային ասպիրացիա, 291 այցելու ստացել է քաղցկեղի ախտորոշում:

Նյութի աղբյուրը՝ 168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook