Wednesday, April 24, 2024
Նորություններ

Վանաձորի նորակառույց ծննդատանը ծնվել է առաջին երեխան

Քիչ առաջ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնում լսվել է առաջին փոքրիկի ճիչը: 50.5 սմ հասակով ու 3.400 կգ քաշով փոքրիկն աղջիկ է: Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխան լիովին առողջ է: Խոսելով բժշկական կենտրոնի մասին, բժիշկը տեղեկացրեց, որ հիվանդանոցն այսօր վերջնականապես տեղափոխվել է նոր շենք. «Ամբողջ ծավալով բժշկական կետրոնն արդեն աշխատում է: Այս պահին մի շենքում վիրահատություն է իրականացվում, պատրաստվում են երկրորդ վիրահատությանը: Միայն կասեմ, որ կենտրոնը բոլորինս է, պետք է կարողանանք այս ամեն ինչը պահենք այն որակի, ինչ որակի, որ ստացել ենք»: Հիշեցնենք, որ բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքը կառուցվել է պետական բյուջեով, իսկ ծննդատան մասնաշենքը՝ «Տաշիր» բարեգործական ընկերության: Իսկ հիվանդանոցի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/26/989632/?fbclid=IwAR1KPZdl-c_u6TAGtDhez2CCge_IS504lAHm5TesH85fJrjVOBLUq1SSqP4

Leave a Reply

x Close

Like Us On Facebook