Friday, April 19, 2024
Նորություններ

Վանաձորում կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում

Մարզերում բժշկական ծառայությունների զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու, այլև բժիշկների մասնագիտական ունակությունների զարգացման նպատակ է հետապնդում։

Մինչև նորակառույց, արդիական սարքերով հագեցած հիվանդանոցի շահագործումը Վանաձորի բժշկական կենտրոնը, աշխատելով հին շենքի ոչ բարվոք պայմաններում, շարունակում է միջոցներ ձեռնարկել, այդ թվում` անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել, մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու և բուժման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:18922053_1209194752514875_2060626445023770660_n

Օրերս Վանաձորի բժշկական կենտրոնում մարզում առաջին անգամ կատարվել է  կոնքազդրային հոդի  էնդոպրոթեզավորում: 90-ամյա  կինը վայր էր ընկել և վնասել  ձախ ազդրի վզիկը: Չնայած թրոմբոէմբոլիկ բարդությունների հետ կապված ռիսկերին`  վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ կատարվել է  կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում։ Երկու ժամ տևած վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդը դուրս է գրվել լավացումով:

Նման կոտրվածքների դեպքում նախկինում հիվանդն ուղեգրվում էր մայրաքաղաքի մասնագիտացված որևէ բուժհաստատություն կամ լ մասնագետներ էին հրավիրվում վիրահատությունը տեղում իրականացնելու նպատակով:

Նշենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում  իրականացվում են նաև լապարասկոպիկ վիրահատություններ` խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ինչպես նաև լապարասկոպիկ ախտորոշում:

Կերակրափողի, ստամոքսի և 12 մատնյա աղիքի գաստրոէնդոսկոպիկ հետազոտությունները մասնագետները բացի բերանայինից իրականացնում են  նաև ներքթային եղանակով:  Կատարվում են նաև  կոլոնոսկոպիա, պոլիպների հեռացում, արյունահոսության դադարեցում` սկլերոթերապիա, կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում։  Մանկական գերբարակ նազալ  գաստրոսկոպի միջոցով հնարավորին է դարձել հետազոտել  անգամ նորածիններին, որի կարիքը մարզի մասնագետները  զգացել են:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook