Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Վատիկանում զբոսաշրջիկների համար փակվում է Սուրբ Պետրոսի տաճարն ու հրապարակը

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաև Վատիկանի պապական բազիլիկի դիմացի հրապարակը երեքշաբթի օրվանից փակվում է զբոսաշրջիկների համար՝ կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով Սուրբ աթոռի մամլո ծառայությանը։

«Իտալիայի իշխանությունների հրահանգների համաձայն՝ այսօրվանից մի շարք միջոցառումներ են նախաձեռնվում՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխմանը։ Սուրբ Պետրոսի բազիլիկն ու հրապարակն այսօրվանից փակ կլինեն զբոսաշրջիկների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կիրակի քաղաք-պետության իշխանությունները հրահանգել էին ժամանակավորապես փակել Վատիկանի թանգարանները, ինչպես նաև պապական բազիլիկին կից հնագիտական գոտիներն ու բոլոր թանգարանները Հռոմում։

Վատիկանում գործող սուպերմարկետներն ու դեղատները չեն փակվի, սակայն այցելուները պետք է հետևեն համաճարակի պայմաններում սահմանվող կանոններին։

Նշվում է, որ ցանկացած խանութ, ռեստորան կամ բար այցելելիս՝ հաստատության ղեկավարությունը պարտավորվում է ապահովել հաճախորդների միջև 1 մետր հեռավորությունը։

Բոլոր սահմանափակումները կկիրառվեն մինչև ապրիլի 3-ը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook