Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ընդհանուր քայլերը

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
  • Պահպանեք անձնական և, հատկապես, ձեռքերի հիգիենան։
  • Օդակաթիլային վարակների դեպքում հիվանդի հետ շփման դեպքում օգտագործեք դիմակ՝ շնչուղիները պաշտպանելու համար։
  • Սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ։
  • Խուսափեք պատահական սեռական կապերից։
  • Պայքարեք տնային միջատների (ճանճեր, մոծակներ, ուտիճներ) և մակաբույծների (տզեր, ոջիլներ, լվեր) դեմ, քանի որ նրանք կարող են հիվանդության հարուցիչների անմիջական փոխանցողը լինել։
  • Կատարեք վարակիչ հիվանդությունները կանխարգելող պատվաստումներ։
  • Օգտագործեք միայն ստուգված կամ արտոնագրված խանութներից գնված որակյալ սննդամթերք, մի օգտագործեք ժամկետանց կամ ոչ սառնարանային պայմաններում պահված մթերք։
  • Սնվեք լիարժեք և բավարար քանակով, քանի որ թերսնուցումը թուլացնում է մարմինը և հեշտացնում վարակիչ հիվանդությունների զարգացումը։
  • Աշխատեք օգտագործել միայն ջրմուղի քլորացված ջուր կամ, եթե դա հնարավոր չէ (գյուղական պայմաններում)՝ եռացրած ջուր։
  • Օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք միրգը և բանջարեղենը հոսող ջրի տակ։
  • Վարակիչ հիվանդության կասկածի դեպքում անմիջապես դիմեք բժշկի և հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին և նրա անձնական օգտագործման իրերը շրջապատից։

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook