Wednesday, April 24, 2024
Նորություններ

Վերջ ծխելուն. առողջապահության նախարարությունը կարգելի սուրճ և սիգարետ վայելել սրճարաններում.Sputnik

Ռեստորաններում և սրճարաններում կարգելեն ծխել։ Առողջությանը հասցվող վնասի մասին գրություններն էլ պետք է տուփի կեսից փոքր չլինեն։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — SputnikՀայաստանի առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է պատրաստել ծխելու դեմ։ Օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրված e-draft.am կայքում։

Օրինագծով կարգելվի ծխել ռեստորաններում, բարերում և սրճարաններում։ Այսպիսով, հայերի համար սովորական հաճույքը (սուրճն ու սիգարետը) հնարավոր կլինի վայելել միայն տանը։

Հաստատվում են նաև մի շարք պահանջներ, որոնք ներկայացված են ենթաօրենսդրական ակտերի մակարդակով։ Այսպես, առողջության համար վնասի մասին գրությունները պետք է տուփի կեսից պակաս չլինեն։ Իմանալով հայերի հնարամտությունը` առողջապահության նախարարությունն ընդգծում է` գրությունները պետք է մաքրվող չլինեն և լինեն հենց տուփի վրա, այլ ոչ թե թափանցիկ պատյանի։ Նախազգուշացումը պետք է ամեն անգամ ազդի ծխողի վրա, երբ նա ձեռքը տանի գրպանը։

Հաստատվում է մինչև 18 տարեկան անձանց սիգարետ վաճառելու արգելքը, ինչպես նաև առևտրի սարքերի միջոցով վաճառքը։

Սպառողներին չգայթակղեցնելու համար առևտրի ժամանակ կարգելվեն ցանկացած զեղչերը։

Արգելվում է վաճառքը և նույնիսկ սիգարետ ծխելը հիվանդանոցների և պոլիկլինիկաների տարածքներում, մանկապարտեզներից, դպրոցներից և բուհերից 100 մետր հեռավորությամբ։ Չի կարելի ծխել նաև մարզադաշտերի մոտ (տրիբուններում` առավել ևս)։ Ծխելը կարգելվի հանրային սննդի օբյեկտներում` ռեստորաններում, ճաշարաններում, բարերում և սրճարաններում։

Չսահմանված վայրում ծխողներին կտուգանեն։ Իսկ տուգանքը քիչ չէ` 250 հազար դրամ: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ երկրորդ անգամ կատարի, ապա կտուգանվի 500 հազար դրամով:

Read more: https://armeniasputnik.am/society/20180125/10293765/tsaxaxot-naxararutyun-sigaret.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook