Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Վիեննան կրկին աշխարհի լավագույն քաղաքն է ճանաչվել իր կենսապայմաններով

Վիեննան տասներորդ անգամ անընդմեջ, Mercer միջազգային կոնսալտինգային ընկերության վարկածով, աշխարհի լավագույն քաղաքն է ճանաչվել իր կենսապայմաններով: Վարկանիշը, որը թվով 21-րդն է, հրապարակվել է մարտի 13-ին, դրանում հայտնվել է 231 քաղաք:

1,9 մլն բնակչություն ունեցող Ավստրիայի մայրաքաղաքն առաջատարն է մի շարք ցուցանիշներով (ընդամենը՝ 39), որոնք վերաբերում են, մասնավորապես, սոցիալական միջավայրին, տրանսպորտին, հանգստին, քաղաքական կայունությանը եւ բիզնեսի համար գրավչությանը: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Ցյուրիխը, որն ապրելու համար զգալի չափով ավելի թանկ է Վիեննայի համեմատությամբ:

Երրորդ հորիզոնականում տեղ են գտել միանգամից երեք քաղաքներ՝ Օքլենդը, Մյունխենը եւ Վանկուվերը, որը վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ եռյակում ներկայացնում է Հյուսիսային Ամերիկան:

Իրենց դիրքերը, որպես Ասիայի, Հարավային Ամերիկայի եւ Աֆրիկայի առաջատարներ, պահպանել են Սինգապուրը (25), Մոնտեվիդեոն (78) եւ Պորտ-Լուին (83)՝ համապատասխանաբար: Ցուցակի վերջին տեղն զբաղեցնում է Բաղդադը: Եվրոպական քաղաքներն աշխարհում շարունակում են առաջատար դիրքերում մնալ կյանքի որակի մակարդակով. առաջին քսանյակում տեղ են գտել աշխարհի այդ մասի 13 քաղաքներ: Իրենց դիրքերը պահպանել են Բեռլինը (13), Փարիզը (39) եւ Լոնդոնը (41):

Մադրիդը (46) բարձրացել է երեք հորիզոնականով, իսկ Հռոմը (56)՝ մեկով: Մոսկվան զբաղեցնում Է 167-րդ դիրքը, իսկ Սանկտ-Պետերբուրգը՝ 174-րդը: Առանձին վարկանիշում մոլորակի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Լյուքսեմբուրգը: Նրան հաջորդում են Հելսինկին եւ շվեյցարական երեք քաղաքներ՝ Բազելը, Բեռնը եւ Ցյուրիխը:

Սանկտ-Պետերբուրգն զբաղեցնում է 197-րդ տեղը, Մոսկվան՝ 200-րդը: Վերջերս իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վատացել են Բրյուսելի (47) եւ Աթենքի (102) դիրքերը: Այդ ցուցանիշով վերջին՝ 231-րդ տեղում Դամասկոսն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նյութը՝ 168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook